16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է։
Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ կռիվ տվող անփառունակներին նույն պատմությունն է մաքրելու ու տանելու։
Դրանց չի օգնելու ո՛չ փողը, ո՛չ պաշտոնը, ո՛չ էլ մարդկային խիղճը։
Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և բնականաբար, այս դեպքում էլ բացառություն չի լինելու։
Դուք շարունակեք ինքնաբացահայտվել՝ ձեր ողջ էությամբ․ մարդիկ պետք է լավ ճանաչեն հակահերոսներին և թշնամու հետ դաշնակցողներին։
Փառք հայրենիքի ազատության և անկախության համար պայքարի ելածներին, հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր հերոսներին»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ