12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Եթե Հայաստանի և Արցախի միջև լարվածություն լինի, այն կարող է նույնիսկ հասարակության պառակտման տանել. Կիրո Մանոյան

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միշտ էլ հայտնել է իր մտահոգությունը, որ և՛ Հայաստանից, և՛ Արցախից չպետք է լինեն այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են հարաբերությունները սրել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Չեմ ուզում սկսել՝ հա՞վն էր առաջ, թե՞ հավկիթը։ Կարևոր չէ, թե ով սկսեց։ Լավ մթնոլորտ չի լինի, եթե երկու հանրապետությունների միջև լարվածություն լինի, այն կարող է, նույնիսկ, հասարակության պառակտման տանել»,-ասաց Մանոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությանը։

Մանոյանն ասաց, թե այդ ամենը պետք է կանխել։

Նա նշեց նաև, որ Բալասանյանի հայտարարության վերաբերյալ Արցախի նախագահի հետ քննարկում չեն ունեցել։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ