25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ-ն սեփականաշնորհելու այս եղանակը խայտառակության գագաթնակետն է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեuորգ Պետրոսյանը գրում է.  Ինչու՞ եք խտրականություն դնում… Եթե կառավարությունն օրինաչափ է համարում ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի դրդելու մոտեցումը, ուրեմն ինչու՞ է խտրական մոտեցում ցուցաբերում: Դե որ այդպես է, ես էլ եմ ուզում օգտվել այդ <<խաղարկությունից>>… Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու […]

Նժդեհն ու Բաղրամյանը կռվել են կողք կողքի. Փաշինյանը պատասխանել է ռուս լրագրողի հարցին /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որ Մայիսյան հերոսամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը կռվել են կողք կողքի:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս նոյեմբերի 19-ին Փաշինյանն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք Նժդեհի անձի վերաբերյալ հայերի […]

Պարոն վարչապետ, մի խոսեք այս թեմաներից, ամոթ է։ Մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է

Մեծարգո պարոն վարչապետ, մի խայտառակեք Ռեսպուբլիկան Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել (ի դեպ ցավալի է, որ երկրի հպարտ վարչապետին կողքից են հուշում Բաղրամյանի կրկնակի հերոս լինելու փաստը): Ժողովրդի վարչապետը կարծում է, որ Գարեգին Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին է մասնակցել, առավել ևս՝ Բաղրամյանի հետ միասին։ Ժողովրդի վարչապետը երբևէ […]

Բարեկրթվելու առումով կերպարային փոփոխություններ չի կրել: Ոչ էլ՝ իր մեջ եղած թույնի «դոզան» է պակասել. Փաստինֆո

Վազգեն Մանուկյանից մինչև Նիկոլ Փաշինյան բազմաթիվ վարչապետներ ենք ունեցել, ընդ որում, նրանց հիմնական մասը եղել են լուրջ կրթություն ստացած և՛ ֆունդամենտալ գիտության կամ տնտեսական ոլորտի կայացած, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, և՛ կուսակցական լիդերներ, և՛ մարդիկ, որոնք երկրի համար անվտանգային առումով ամենակարևոր՝ պաշտպանության ոլորտից են եկել: Մեծ մասն, ըստ էության, արդեն իսկ կառավարման ոլորտում գործունեություն ծավալած […]

Արայիկ հեռացիր. լեզուն խիղճ ունի, նամուս պատիվ՝ ավանդական: Օրվա կադր

Ով ասի, թե լեզուն զուտ հաղորդակցության միջոց է , չհավատաք։ Մայրենին մենք ենք, որ կանք, խոսում ենք, երգում, ասմունքում, գրում, իրար բարևում ու անգամ հայհոյում։ Լեզուն, որ չեղնի, մենք էլ կվերանանք, կդառնանք փիսոյի ու շան պես վնգստացող ու մլավող, անկամ գոյ, որն էլի կապրի էս արևի տակ՝ աննպատակ ու անդեմ։ Լեզուն սահման ունի ՝կարելի ու […]

Օրինագծերը տապալվում են պատգամավորների գործուղումների պատճառով. Ժողովուրդ

օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Գործուղված պատգամավորները նույնիսկ իրենց քվեարկության մասին գրավոր տեղեկություն չէին թողել: Նոյեմբերի 12-ից մեկնարկած նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում: Նոյեմբերի 11-16-ը Վաշինգթոն […]

SOS. Քաոսը խորանում է. Հրապարակ

Քաոսը դանդաղ քայլերով առաջ է շարժվում։ Մի օր մի հանրային խումբ է վրդովվում՝ պատեպատ զարկվում, մյուս օրը՝ հաջորդը։ Մի օր մի անհեթեթ հայտարարություն են անում իշխանությունները, մյուս օրը մի անընդունելի օրինագիծ են դնում շրջանառության մեջ։ Մի օր սեռափոխվածի են Ազգային ժողով հրավիրում, հետո մեկ այլ սեռափոխվածի մասին ֆիլմ են նկարում։ Նախկիններին քննադատում են կոռումպացվածության մեջ, […]

«Փաշինյանը տեղյակ չէ, որ Նժդեհը Ղարաքիլիսայում է կռվել, այլ ոչ թե Սարդարապատում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա։ Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում “Ռեսպուբլիկան”։ Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։ Ամո’թ է,ամոթ։ Ասեմ իմացիր,պարոն վարչապետ։ Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ,որպես Հայկական կամավորական վաշտի […]

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ էլ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի