23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աղքատներին օգնելու համար իշխանության եկած պաշտոնյան իրավունք չունի մեկ օրում ծախսել 290 000 դրամ` այնքան, որքան 1 տարում չի վաստակում 253 600 ՀՀ քաղաքացի. Նարեկ Սամսոնյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծնունդն ինձ շատ քիչ է հետաքրքրում, ես ընդամենը տեղադրել եմ իր ծնունդի ծախսի մասին ինֆորմացիան իմ ֆեյսբուքյան էջում` նշելով, թե «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը` անդրադառնալով իր` երեկ կատարած ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 290 000 դրամի հաշիվ է փակել երևանյան ռեստորաններից մեկում` խաշի հրավիրելով իր մերձավորներին:

ԱԺ նախագահն էլ անդրադարձել է այս գրառմանը` նշելով, որ պատրաստվում է դատի տալ Սամսոնյանին, և որ վերջինս պետք է պատասխան տա վիրավորանքների և զրպարտության համար:

«Ինչու եմ գրել այդ մասին, որովհետև ՀՀ-ում պոպուլիզմի, մարդկանց աղքատությունն ու վատ ապրելը հրապարակներ բերելու շնորհիվ իշխանության եկած մարդիկ, առավել ևս` այդքան բարձր ղեկավար կազմում եղած անձինք, իրավունք չունեն Հայաստանում մեկ օրում այդքան ծախսել, որովհետև պոպուլիզմը ծնում է համապատասխան հետևանքներ: Դուք եք եկել իշխանության այս լոզունգներով, թե գործից հետո գործ են անում»,-հայտարարեց Սամսոնյանը:

Նա նշեց, թե ՀՀ-ում նվազագույնը 253 600 մարդ, ըստ 2019 թ. առաջին եռամսյակի տվյալների, 1 տարում չի վաստակում այնքան գումար, որքան մեկ օրում ծախսում է այն մարդը, որն այդ 253 600 անձի գլխավորությամբ եկել է իշխանության:

Սամսոնյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանում 750 000-ից ավել մարդ աղքատ է, աղքատությունը 40%-ից ավելի է:

«Այս երկրի աղքատներին օգնելու համար իշխանության եկած պետական պաշտոնյան իրավունք չունի անգամ իր ծնունդի չէ, կնունքի համար մեկ օրում ծախսել 290 000 դրամ: Այս մարդիկ իշխանության են եկել` ժողովրդին խաբելով, թե գալիս են նրանց հարստացնելու»,-հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ