Էհ Էդմոն, Էդմոն. Փաշինյանը սխալվել է իր խոսնակի ընտրության հարցում
Վարչապետը շատ ճիշտ հայտարարություն է արել՝ ով ընտրությունները կեղծում է, այդ կեղծիքով ուզում է իշխանությունը պահել, չարիք է: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ փորձելով կրծքով պաշտպանել վարչապետ Փաշինյանին: Գուցե Փաշինյանը սխալվե՞լ է իր մամուլի խոսնակի ընտրության հարցում: Կարծես Մարուքյանի մոտ ավելի լավ է ստացվում, քան տերպետրոսյանական թիմից կառավարություն ներմուծված Վլադիմիր Կարապետյանի մոտ:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 96 թվից հետո Հայաստանի բոլոր ղեկավարները չարիք են եղել՝ ներառելով նաեւ իր երբեմնի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին:
«Մոռացե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց 96 թվի համար: Ով ուզում է լինի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն է այն ժամանակ նախագահ, կեղծիքներ են իրականացվել իշխանությունը պահելու համար, ուրեմն նրան էլ է վերաբերում, ի՞նչ կա զարմանալու»: