«Ուզում եմ մեջքս հենել Հայրենիքին՝ չկա, դատարկ է, ետ-ետ եմ գնում … »
Իմ կյանքի ամենասև օրը: Հոշոտված Վազգեն Սարգսյանը ընկած նստարանին, վիզը ծուռ, մահվան խավարում: Այդ պատկերը մնաց իմ մեջ որպես Հայաստան՝ վիզը ծուռ, ընկած աշխարհի խավարում: Այդ օրը իմ թիկունքից պակասեց Հայրենիքը: Ուզում եմ մեջքս հենել Հայրենիքին՝ չկա, դատարկ է, ետ-ետ եմ գնում, հազիվ եմ հավասարակշռությունս պահում, որ չընկնեմ: Էլ ե՞րբ մենք կունենանք մի նոր Սպարապետ, […]





































