26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր սկանդալային տեսաձայնագրություն: Ինչպես է ԱԱԾ աշխատակիցը՝ փրկվել է հայրենի ոստիկաններից /տեսանյութ/

NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնավարման օրոք, բավականին ուշագրավ դեպք է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում: 

Ստացված տեղեկությունների համաձայն, մոտ 6 ամիս առաջ՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցները, (Երեւան քաղաքի փողոցներից մեկում) հավանաբար կարգի հրավիրելու նպատակով, մոտենում են մի տղամարդու, (խոսքը՝ստորեւ ներկայացված տեսանյութում երեւացող տղամարդու մասին է), ով հայրենի ոստիկանների հետ վեճի բռնվելու ընթացքում, դեմքի շրջանում վնաս է հասցնում ՊՊԾ աշխատակիցներից մեկին:

Տղամարդու գործողություններից հետո, ՊՊԾ աշխատակիցները լքում են դեպքի վայրը, իսկ ավելի ուշ մերօրյա «օպերատիվնիկները», իրենց հարվածներ հասցրած տղամարդու փոխարեն Արաբկիրի բաժին բերման են ենթարկում ԱԱԾ մի աշխատակցի , որին առերեսման ժամանակ , դեմքին հարվածներ ստացած ոստիկանը պնդում է, որ իրեն հարվածողը եղել է հենց տվյալ ԱԱԾ-ականը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում, որոշակի բացատրական աշխատանքներից հետո, ԱԱԾ աշխատակցին ստորագրությամբ բաց են թողնում, որի ընթացքում նա օգտագործեով իր հնարավորությունները, հայտնաբերում է ապացույցներ՝ (ստորեւ ներկայացված տեսանյութը) որպեսզի ապացուցի իր անմեղությունը:

Հ.Գ1 Եւ ի՞նչ է ստացվում, եթե տվյալ մարդը չլիներ ԱԱԾ-ական եւ չունենար հնարավորություններ՝ ապացույցներ ձեռք բերելու, ապա դժվար չէ կռահել, թե նախ որպես շարքային քաղաքացի. ինչ կերպ կփորձեին ցուցմունքներ կորզել մերօրյա հրեշտակները , եւ որտեղ հայտնված կլիներ այն անձը, ում շփոթել էին տեսանյութում երեւացող օրինախախտի հետ:
Հ.Գ 2

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, տվյալ անձը, ով երեւում է տեսանյութում, մինչ օրս չի հայտնաբերվել՝ հայրենի ոստիկանների կողմից:
Ահա թե ինչու եւ ինչպես կարող են խեղվել մարդկային ճակատագրերը… երբ պրոֆեսիոնալիզմին փոխարինելու է գալիս դիլետանտիզմը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ