03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք». Սերժ Սարգսյանը մասնակցում էր Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը

Կգա ժամանակը, ինչ հարց ունեք՝ կպատասխանեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Հուղարկավորության արարողությանը ներկա է Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ եւ քաղաքացիներ:  

Երևի հիմա նստած շաուրմա են ուտում, բայց չեն իջնում մեր մոտ. Մսավաճառները վաղը ճանապարհ կփակեն

Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Աշոցք-Ամասիա ավտոճանապարհը, քիչ առաջ հայտարարեց կառավարության շենքի դիմաց սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարարներից մեկը։  «Վրաստան տանող ճանապարհը փակ է։ Ապրե՛ք, ձեր ցավը տանեմ։ Դուք մեր համար եք կանգնած, մենք՝ ձեր։ Հելե՛ք, սաղդ փակեք», – հեռախոսով ամասիացի ցուցարարի հետ խոսելիս ասաց կառավարության դիմաց ցույց անող մսավաճառերից մեկը։ Ցուցարարները բոլոր մսավաճառներին հորդորեցին […]

Ո՞ւր են Իմ քայլի պատգամավորները, 1,5 տարի պատգամավոր չենք տեսել. Ակցիա կառավարության մոտ

Էնքան հարկեր են դրել, որ մենք մեր երկրում մեր արտադրած միսը չենք կարողանում վաճառել։ Մինչև կաթսային հասնելը միսը 4 տեղ հարկվում է, տակը բան չի մնում, զայրույթ հայտեց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ֆերմերեներից մեկը։ «Մեզ բանի տեղ չեն դնում, արհամարհում են։ Վարչապետը զբաղված է, թող Սուրեն Պապիկյանը գա, բայց ոչ Սննդի անվտանգության ծառայության պետը», […]

Փաշինյանի քավորը ոչ մի յուղոտ պատառ բաց չի թողնում

Ինչպես տեղեկացնում է iravunk.com-ի Իջևանյան աղբյուրը՝ Իջևան քաղաքի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը շատ էժան գներով մի քանի հողատարծք է սեփականաշնորհել: Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայկ Ղալումյանը դեռ տարիներ առաջ էլ, երբ Իջևան քաղաքի քաղաքապետը ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանն էր, առիթը բաց չի թողել, կրկին որոշ տարածքներ սեփականաշնորհելով: Կրկին աղբյուրի փոխանցմամբ՝ հիմա, նախորդների համեմատ ավելի շատ են խնամի, ծանոթ, բարեկամական հարաբերություններ է, […]

«Ուռա, հպարտներ, ուռա ատելությանը եւ կեղծիքին»

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորս բոլորիս խելք ենք սովորեցնում, դատում, քննադատում, հայհոյում, սիրաշահում, ատում, փառաբանում, ոչնչացնում։ Բոլորս խոսում ենք հասարակության եւ ժողովրդի անունից, եւ ամեն մեկիս թվում է մեր խոսքը վերին ատյանի ճշմարտություն է ու բոլոր մյուսները պարտավոր են լսել, ընդունել ու հասկանալ։ Հիշողությունների տախտակը դարձել է ճեփ-ճերմակ, […]

Երիտասարդ մարդու կյանքի դադարումը թող սթափեցնող լինի և վերջ տա ատելության ու թույնի մթնոլորտ ձևավորելուն. Վերնատուն

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի հայտարարությունը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ․ «Տեղի է ունեցել ուժային կառույցի հերթական ղեկավարի սպանությունը կամ ինքնասպանությունը։ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգական պատմությունից հետո հանրությունն այս անգամ ցնցվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածով, ինչը կարծես դառնում է օրինաչափություն այսօրվա Հայաստանի համար։ Կատարվածը ոչ միայն մարդկային մեծ […]

Ինչ կատարվում է մեր երկրում, ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Էդուարդ Շարմազանով

Եկել եմ աջակցելու պարոն Թավադյանին, խոսքի ազատությանը, խղճի ազատությանը,  ազատ խոսքին: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատական համակարգից, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ակնկալում եմ, որ մի օր և շատ շուտով  կլինեն դատավորներ  և դատական համակարգն ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա և կգիտակցի, որ  սահմանադրականությունը, […]

«Ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք … Նիկոլի համար ճամփա եմ փակել, տորթ եմ բաժանել, իսկ էսօր երեխուս ուտելիքը վերցնում են ձեռքիցս». Կառավարության մոտ լարված է /Ուղիղ/

Կառավարության մոտ սպանդանոցների դեմ բողոքի ակցիա անցկացնող անասնապահները շարունակում են փակ պահել Տիգրան Մեծի պողոտան: Մեծ թվով ոստիկաններ են հսկում բողոքի ակցիան: «Իրենք իրենց սենյակներում տաք-տաք նստած են, հիմա 1000 դրամն էլ ինձ համար մեծ գումար է, մի արեք նման որոշումներ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ճանապարհը կբացեն, եթե Կառավարությունից ներկայացուցիչ […]

Հայաստանում ազատ խոսքը վտանգված է. եկել եմ աջակցելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի դեմքով Հայաստանում մամուլի ազատությանը. Արմեն Աշոտյան

Եկել եմ աջակցելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի դեմքով Հայաստանում մամուլի ազատությանը: Թավադյանի աջակիցների ակցիայի ընթացքում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ այս իշխանություններն իրոք նոր գրոհ են սկսում ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված հեռուստաընկերություններում, այսպես կոչված, կոռուպցիոն լոգոների հետ, […]

Թավադյանի դեմ ուղղված գործն ուղիղ ճնշում է խոսքի ազատության նկատմամբ. Էդուարդ Շարմազանով

Այս պայքարը երկար է եւ մենք մարդկանց եւ կառավարական շենքում նստած պարոնի նպատակն է՝ ջլատել կամ հոգնեցնել, ապա մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Վերաքննիչ քրեական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի