18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք … Նիկոլի համար ճամփա եմ փակել, տորթ եմ բաժանել, իսկ էսօր երեխուս ուտելիքը վերցնում են ձեռքիցս». Կառավարության մոտ լարված է /Ուղիղ/

Կառավարության մոտ սպանդանոցների դեմ բողոքի ակցիա անցկացնող անասնապահները շարունակում են փակ պահել Տիգրան Մեծի պողոտան:

Մեծ թվով ոստիկաններ են հսկում բողոքի ակցիան:

«Իրենք իրենց սենյակներում տաք-տաք նստած են, հիմա 1000 դրամն էլ ինձ համար մեծ գումար է, մի արեք նման որոշումներ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ճանապարհը կբացեն, եթե Կառավարությունից ներկայացուցիչ գա իրենց մոտ:

«Զանգեք բոլոր մարմիններին, ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք, պարոն վարչապետ խնդրում եմ, կառավարության անդամներ, մի ուղղություն ցույց տվեք, արհամարհել պետք չի ժողովրդին: Կառավարությունից մարդ ուղարկեք, որ ճանապարհը բացվի»,-ասաց նա:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:

Այսքան մարդ ռայոներից հավաքվել եկել է, մի մարդ չկա, որ իջնի պատասխան տա, ամոթ է:  Հայտարարեց կառավարության մոտ ակցիա անող մսավաճառներից մեկը. «Արհամարհում են: Դուք եք մեզ բրդել հասցրել այստեղ»:

«Ցույցերի ժամանակ քանի օր փախած եմ մնացել, ինչ ա թե Նիկոլի համար ճամփա եմ փակել: Կամերաներով կարող եք նայել, որ տորթն իմ ձեռքերով բաժանել եմ ժողովրդին: Իսկ հիմա իմ իմ երեխու ուտելիքը, իմ կաշկեն ու թրիքը ձեռքիցս տանում են»,-նշեց մսավաճառներից մեկը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ