03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Թավադյանի կալանքն ավելի շատ մամուլի հետ է կապված. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դատարանի դիմաց է՝ ի աջակցություն «5-րդ ալիք» հեռուստաընկեերության կալանավորված սեփականատեր Արմեն Թավադյանի։ «Այն, ինչ կատարվում է, հասկանում ենք՝ ինչ է կատարվում, Արմեն Թավադյանը մեր ընկերն է, մեր հարազատն է ու, բնականաբար, ես չէի կարող չգալ», – լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում […]

«Գնալու ես` շատ անկանխատեսելի և շատ կարճ ժամանակում»

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Գնալու ես` շատ անկանխատեսելի և շատ կարճ ժամանակում Երեկ «Երկիր ՀԺ»-ի գերագույն գլխավոր խմբագիրը հերթական «գույժն» է տպել Պռավդա թերթում. թե բա «հեղաշրջում են անելու արտաքին աջակցությամբ»: Ուրեմն սենց, Նիկոլ ջան, հասկանալի ա, որ զգում ես շատ մոտալուտ վտարումդ իշխանությունից ու նաև անձամբ դու ունես քո […]

Զելինսկու արածը պոպուլիզմ է, Նիկոլ Փաշինյանը ռեալ է գնահատել իրավիճակը

Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավարձը ու հիմնավորել, որ այն պետք է համարժեք լինի երկրի սոցիալական վիճակի` թոշակների, նպաստների ու միջին եկամուտների հետ: Իրականում սա սխալ որոշում է և ինքս շարունակում եմ պնդել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է լավ վարձատրվի` հակառակ դեպքում կամ կհեռանա, կամ կսկսի գողանալ, Զելինսկու արածը նման է հեղափոխությամբ իշխանության եղած մարդու […]

Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք. Մարուքյանը զայրացավ

ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած 4 օրենսդրական նախագիծ հավանության չարժանացավ և չընդգրկվեց քառօրյայի օրակարգ: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե դրանցից 3-ի մասով կարող է հասկանալ մերժումը՝ հարցի շուրջ ունեցած տարբեր մոտեցումների տեսանկյունից, ապա հիմա չի հասկանում, թե ինչու է մերժվում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը: Խոսքը, հիշեցնենք, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում […]

Հետո՞, ես պարտավոր էի գնալո՞ւ. Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստյան արարողությանը չմասնակցելու մասին

ԱԱԾ նախկին տնօրեն Գերորգի Կուտոյանին անձամբ չեմ ճանաչել, բայց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները երեկ մասնակցել են նրա հոգեհանգստի արարողությանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ինքը երեկ այնտեղ չի եղել։ Դիտարկմանը, որ Կուտոյանն, ի վերջո, ԱԱԾ նախկին տնօրեն է եղել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հետո՞, ես պարտավոր […]

Սթափվել է պետք, կանգ առնել է պետք

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար:  Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել:  Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ»:  

ԱնՁվերը ձՈՒն չի դառնա. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձնագնդիի մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ձնագնդի փարթիին»: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն Իմ քայլը խմբակցության հետ հանդիպումից առաջ ձնագնդիով հարվածեց լրագրողներին՝ ավելի ուշ գրելով, որ այդկերպ շնորհավորել է առաջին ձյունը: «ԱնՁվերը ձՈՒն չի դառնա, անՁվերը , անՁվեր ա»,-գրել է Սիմոնյանը:  

Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է, բավակա՛ն է…

Երեկ 39 տարեկան երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի սպանությունը, որում  համոզված եմ ճանաչելով մեր դաժան  իրականությունը, հոգիս տակն ու վրա է արել։ Չեմ կարողանում գտնել մխիթարական որեւէ  խոսք, որն ընդունելի կլիներ, գոնե ինձ  համար։ Ստիպված եմ գրել ծեծված բառեր՝ խորապես ցավակցում եմ պարոն Կուտոյանի  ընտանիքին, հարազատներին, ընկերներին,  ի սրտե եմ ցավակցում ու ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է, բավակա՛ն է… Բայց, ցավոք, չգիտեմ, թե ում է ուղղված այս հուսահատ գոռոցս։ Մղկտում եմ, երբ  պատկերացնում եմ ընտանիքի վիճակը։ Սարսափելի է…», – այս մասին գրում է Երեւանի ավագանու նախկին անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2

Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք ամերիկյան դիվանագիտական նամակագրության այն հատվածները, որոնք հիմնականում վերաբերում էին 2008 թ. նախընտրական զարգացումներին, բուն ընտրություններին։ Այսօր հրապարակում ենք Վիկիլիքսի բացահայտումների այն բաժինները, որոնք վերաբերում են մարտի 1-ի բուն ողբերգությանը։ Հենց այսօր շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են տեսել օտարերկրյա դիվանագետները, նրանց «գործակալները» Երևանի փողոցներում, ինչ գնահատականներ են ձևակերպված եղել […]

Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անձի բարոյական «անմաքրությունը» այդ անձի՝ իր իսկ հանդեպ ունեցած զզվանքի վկայությունն է։ Ապուլեոս «Մետամորֆոզներ» Հ.Գ. Այլ կերպ՝ ինչքան շատ եք դուք ատում ինքներդ ձեզ, այնքան ցածր ու բարոյազուրկ եք դառնում։ Ինչպես ասում են՝ ինքդ քեզ չես խաբի»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի