Արմեն Թավադյանի կալանքն ավելի շատ մամուլի հետ է կապված. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դատարանի դիմաց է՝ ի աջակցություն «5-րդ ալիք» հեռուստաընկեերության կալանավորված սեփականատեր Արմեն Թավադյանի։
«Այն, ինչ կատարվում է, հասկանում ենք՝ ինչ է կատարվում, Արմեն Թավադյանը մեր ընկերն է, մեր հարազատն է ու, բնականաբար, ես չէի կարող չգալ», – լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Արմեն Թավադյանի շուրջ, կապված է նրա հետ, որ նա Քոչարյանների ընտանիքի հարազատն է , ինչպես նաև՝ ճնշում է մամուլի նկատմամբ։
«Բայց ավելի շատ մամուլի հետ է կապված, որովհետև իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորում են կոնկրետ հեռուստաալիքներ, լրատվամիջոցներ ու, կարծես թե, «5-րդ ալիք»-ն էլ մտնում է դրա մեջ», – ասաց Լևոն Քոչարյանը։