17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զելինսկու արածը պոպուլիզմ է, Նիկոլ Փաշինյանը ռեալ է գնահատել իրավիճակը

Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավարձը ու հիմնավորել, որ այն պետք է համարժեք լինի երկրի սոցիալական վիճակի` թոշակների, նպաստների ու միջին եկամուտների հետ:

Իրականում սա սխալ որոշում է և ինքս շարունակում եմ պնդել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է լավ վարձատրվի` հակառակ դեպքում կամ կհեռանա, կամ կսկսի գողանալ, Զելինսկու արածը նման է հեղափոխությամբ իշխանության եղած մարդու արածի, որտեղ առաջին պլան է մղվում գաղափարը, բոլորի հետ հավասար պայմաններում լինելը, բայց Զելինսկին նախագահ է դարձել հերթական ընտրությունների արդյունքում, իսկ մեզ մոտ իշխանության եկան մարդիկ ովքեր իրենց կոչում են հեղափոխականներ, իսկ գնացին նախարարների աշխատավարձները բարձրացնելու ճանապարհով:

Այնինչ տրամաբանական կլիներ Զելինսկու քայլը հենց Հայաստանում, ինչը ցույց կտար, որ նախարարը ժողովրդի միջին կենսամակարդակը կրող անձ է: Էլ չեմ ասում միլիարդների պարգևավճարների մասին ու ինչքան հասկանում եմ, բաժանվել է մոտավորապես այնքան գումար, որով կարող էին գոնե սահմանամերձ բնակավայրերի թոշակատուներին 13-րդ թոշակ տալ, ինչը ցավոք չարվեց:

Սա որպես գաղափարական մոտեցում, իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի պետական սեկտորի աշխատավարձով նորմալ ապրել հնարավոր չէ ու ըստ էության դա ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Զելինսկու արածը պոպուլիզմ է, մերոնց մոտ եզակի դեպքերից է, երբ իրավիճակը ռեալ են գնահատել ու կողքից միլիոններ են տալիս նախարարներին և ոչ միայն:

Զոհրապ Եգանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ