24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում ազատ խոսքը վտանգված է. եկել եմ աջակցելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի դեմքով Հայաստանում մամուլի ազատությանը. Արմեն Աշոտյան

Եկել եմ աջակցելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի դեմքով Հայաստանում մամուլի ազատությանը: Թավադյանի աջակիցների ակցիայի ընթացքում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ այս իշխանություններն իրոք նոր գրոհ են սկսում ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված հեռուստաընկերություններում, այսպես կոչված, կոռուպցիոն լոգոների հետ, և ԱԺ-ում համապատասխան լսումների ընթացքում ծավալված քննարկումների մի մասի մտադրությունները, շեշտադրումները վկայում են այն մասին, որ Հայաստանում ազատ խոսքը վտանգված է: Չկա քաղաքականություն՝ առանց ազատ խոսքի, չկա քաղաքական գործունեություն՝ առանց այլակարծության, և այսօր Արմեն Թավադյանն իր վրա է կրում ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»,-ասաց Աշոտյանը:

Նրա համոզմամբ՝ Թավադյանի դեմ հարուցված քրեական գործը հերթական սարքած, շինծու գործն է, որտեղ որևէ համոզիչ բան չկա, առավել ևս՝ տարօրինակ է 28 օրվա ազատությունից զրկումը: «Այս իշխանությունները նախնական կալանքը իրոք դարձրել են պատժի միջոց: Այն, որ Թավադյանի և «5-րդ ալիք» ՀԸ-ի հետևեից վաղուց էին ընկել, տեսանելի էր այս մեկուկես տարվա ընթացքում, բայց այս դրսևորումները պարզապես զարհուրելի են: Եկել ենք ասելու, որ չի ստացվելու: Կապ չունի՝ 100 ենք, թե՞ 1000 ենք. պետք լինի, կդառնանք 5000, էականը քանակը չէ»,-նշեց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ ոչ ոք իրենց բերանը փակել չի կարող, ոչ ոք լրատվամիջոցների նկատմամբ անպատիժ ճնշումներ գործադրել չի կարող՝ այդ ամենը այս իշխանությունների «քթից» դուրս է գալու:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի այսօրվա դատական նիստից, Աշոտյանն արձագանքեց, թե վաղուց կորցրել է ռոմանտիզմը: «Արդարություն այսօր Հայաստանում կարելի է վերականգնել բացառապես «ատամ ցույց տալով», բացառապես խոսելով ու բարձրաձայնելով: Հույսները դնել իրավապահ համակարգի, դատական համակարգի պսևդոանկախության վրա, ավաղ, չի լինում: Հայաստանում չկան պետական ինստիտուտներ, դրանք վերածվել են քայքայված «ստամոքսների»»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով.

«Ես ուզում եմ, որ երկրում լինի իշխանություն, որն առնվազն ադեկվատ է երկրին սպառնացող մարտահրավերներին, որն ի վիճակի է ցավակցական ուղերձ ուղարկել և գալ շատ բարձրաստիճան պաշտոնյանի հագեհանգստին կամ թաղմանը: Ես չեմ ուզում իշխանություն, որը տարանջատելու է»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Այս պահին դատարանը դռնփակ նիստում քննում է Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ