Երևի հիմա նստած շաուրմա են ուտում, բայց չեն իջնում մեր մոտ. Մսավաճառները վաղը ճանապարհ կփակեն

Ցուցարարները բոլոր մսավաճառներին հորդորեցին վաղն առավոտյան՝ ժամը 08։00-ին փակել անխտիր բոլոր միջպետական ճանապարհները՝ յուրաքանչյուրն իր մարզում։
Այս հայտարարությունից հետո գյուղացիները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան՝ պատճառաբանելով, որ այստեղ իրենց ոչ ոք չի լսում։
«Երևի հիմա նստած շաուրմա են ուտում, բայց չեն իջնում մեր մոտ։ Ով կգա միս առնելու՝ միս չտաք», – ասացին գյուղացիները։