28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ-ն՝ Փաշինյանի հակակոռուպցիոն տապալված քաղաքականության քավության նոխազ․168.am

168.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանը կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։ Նա հերթական անգամ փնտրում է մեղավորների՝ արդարացնելու համար այս կամ այն բարձրագոչ հայտարարության անարդյունավետ իրականացումը․ այս դեպքում՝ իր հակակոռուպցիոն տապալված քաղաքականության համար մեղադրելով Սահմանադրական դատարանին։ Նա դեռ 2019 թվականի օգոստոսին, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ արձանագրել էր, որ իրենք կարողացել են Հայաստանից […]

Խնձորի արտահանումն աճել է. ամանորյա ուղերձն էլ հեռարձակվել է ուղիղ եթերում. 100 փաստ վարչապետից

Մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ. Խնձոր-աճը 3240տոննա կամ 32 տոկոս Կեռաս-աճը 1440 տոննա կամ 35 տոկոս Արքայանարինջ-աճը 2000 տոննա կամ 96 տոկոս և այլն: -2019-ին դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ, որոնք փոխարինել են 2005-ից գործող նոր համակարգիչներին: Այսպիսով, հայաստանի բոլոր դատավորների համակարգիչները փոխարինվում են նորերով: […]

Իրավաբանությունն ու օրենքը երբեք այսքան անարգված չեն եղել. Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը գրում է․ «Նիկոլի բովանդակային դատարկությանը գալիս է փոխարինելու նաև ձևի ու ձևականի սնանկությունը։ Ես կզարմանայի, եթե Հրայր Թովմասյանի հետ աշխատել կարողանային սրանք։Մասնագիտական արժանապատվություն, գիտելիք, ամենօրյա լուռ աշխատանք կատարող մարդիկ պետք չեն սրանց։ Սրանց միայն մի բան է պետք։ Իրենց ցանկությունները (կապ չունի ինչ բնույթի) գուշակող հնազանդ կամակատարներ։ Իրավաբանությունն ու օրենքը երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան անարգված […]

Վերջին «բաստիոնը»․ ՍԴ-ն «վերցնելը» գերնպատակ է․ Հրապարակ

«Մինչ ոմանք հպարտանում են «Թրանսփարենսի ինթերնեշնլի» վերջին զեկույցի թվերով եւ հայտարարում, որ Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր՝ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 77-րդ տեղը, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մեր իշխանությունները «վերացնում» են քաղաքական հակառակորդներին եւ բացահայտ տեռոր իրականացնում Սահմանադրական դատարանի ու նրա նախագահի նկատմամբ։ Երեկ արդեն իրավապահները […]

Դիրքեր գնալիս զինվորը սկսել է կրակել զինակիցներին․ մանրամասներ․ Ժողովուրդ

«Երեկ՝ ժամը 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նապատակով: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, լիցքավորելով զենքը, ասել է մի քանի զինվորների՝ այն […]

Ավագանու ընդդիմությունը կզբաղվի «Հին Երևան»-ով․ Հրապարակ

«Մեր տեղեկություններով, Երեւանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երեւան» պրոյեկտով։ «Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող հին քաղաքի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, ի դեպ, Արթուր Մեսչյանի ընկերն է, հանգուցյալ Ժոկոյի` Գեւորգ Վարդանյանի (որի աղջիկներից մեկը պատգամավոր է, մյուսը՝ ավագանու անդամ` հայտնի «ականջ ծամողը») եղբայրն է։ Ճիշտ է, շինարարությունը սկսվել է Տարոնի ժամանակ, սակայն այն ժամանակ շինթույլտվությունը տրվել […]

Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը․ 168.am

168.am-ը գրում է․ «Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Նիկոլը ոչ թե տրորեց կարմիր գիծը, այլ ամբողջովին ապականեց այն։ Վերջապես նա արեց իր այդքան տենչացած «աննախադեպը»՝ ինչպես հենց Հրայր Թովմասյանը նշեց, վերջին 200 և ավելի տարիների ընթացքում համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ հետապնդման ենթարկվի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը։ «Կարմիր գծերի» այս ոչնչացումը բերում է մի […]

Իր մեջ մարդ կա․ զինված հարձակում կատարածի տարօրինակ բացատրությունը․ Ժողովուրդ

«Նախօրեին «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման դեպքը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթին հյուրանոց ներխուժած և ձերբակալված Արթուր Թորոսյանի մասին իրավապահների բանավոր խոսակցություննե­րից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նա իր քայլը բացատրել է բավականին տարօրինակ կերպով: Երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչու է զենքով ներս […]

«Որքանով ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ նա հասկանում է այս պարզ ճշմարտությունը». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԷԼԻՏԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ: ԵԿԵԼ Է ԷԼԻՏԱ ԵՎ ԿՈՆՏՐԷԼԻՏԱ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ: Իշխանափոխություն-հեղափոխություն եզրույթների հակադրությունների ֆոնի վրա արդեն շուրջ երկու տարի է, մեր երկիրը քայլ առ քայլ մոտենում է մարդ-մարդ, մարդ-պետություն հարաբերությունների վերջնական քաոսին: Մտածող և մտահոգ մարդիկ սկսել են ավելի հաճախ հարցնել միմյանց՝ “ի՞նչ է կատարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի