14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս ամենի ծանր հետևանքները զգալու ենք բոլորս

Այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանությունը ներկայացնող Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը (Տեր–Նակալյանը նաև «Blognews.am» կայքի հիմնադիրն է), Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Ակտիվիստներին ազատությունից զրկելու ֆորմալ հիմնավորումը եղել է ապօրինի զենքի առկայության կամ թմրանյութի օգտագործման կասկածը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում և ամրապնդում այն տեսակետը, որ տեղի ունեցածը լրիվ այլ նպատակ է հետապնդել։

Ակումբը կատարվածը գնահատում է որպես ռեպրեսիվ միջոցներով քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու փորձ, ինչն է՛լ ավելի է խորացնում հասարակության մեջ առկա անհանդուրժողականության ու լարվածության մթնոլորտը, սպառնում մեր երկրի անվտանգությանը։

Դատապարտում ենք տեղի ունեցածը և կոչ անում իշխանությանը զերծ մնալ այլակարծությունն ատելության ու թշնամանքի վերածելու գործելաոճից։

Անթույլատրելի ենք համարում ուժային կառույցները ներքաղաքական նպատակներով օգտագործելու միտումը։

Ներքաղաքական զարգացումները գրեթե ամբողջությամբ անհամարժեք են մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներին։

Եթե սեփական մտասևեռումներն ու հավակնությունները չստորադասվեն պետական ու ազգային շահերին, ապա այս ամենի ծանր հետևանքները զգալու ենք բոլորս։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամուլի ծառայություն

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ