28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է։ Հարգելի լրագրողներ, եթե վաղը Կապանում Փաշինյանին տեսնեք, հարցրեք խնդրում եմ, հիմա ԱԱԾ ն է՞ ճիշտ, թե ԱԽՔ-ն ու աներորդին։ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է, որ պետական հեղաշրջման փորձ չի եղել, իսկ ահա ԱԽՔ-ը հայտարարում է հակառակը։ Ի՞նչ կարծիք ունի այս հարցի […]

Դարոն Աճեմօղլուն կոչ է արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի

Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի։ Տնտեսագետը հատկանշական է համարել Չինաստանի օրինակը, որն, ըստ նրա, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց։ Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում ուղղել են քաղաքական հակառակորդների դեմ։ Տնտեսագետը վստահ է՝ քաղաքական […]

Առաջարկում եմ ԱԺ գլխավոր մուտքի փակցնել ՝ «ժամանակավորապես չի գործում » պաստառը

Վաղ առավոտվանից ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում:Թերևս հասարակա –քաղաքական շրջանակների քննարկվելիք թեմաններից մեկը այսօր ՍԴ նախագահի դեմ տեղի ունեցող գործընթացն է : ՍԴ նախագահի հանդեպ իրականացվող հետապնդումներին օրերս անրադարձել էր նաև Կենտրոնամետ դեմոկրատների միությունը՝ խիստ քննադատելով գործող իշխանությանը: Ու հետաքրքիր է,որ Հայաստանը համարվելով պառլամենտական երկիր ,մի քանի օր է ԱԺ-ում տեղի […]

«Արժանապատիվ ապրելու պայքար». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արժանապատիվ ապրելու պայքար Հարգելի հայրենակիցներ, ավարտվեց ՍԴ նախագահի տան խուզարկությունը եւ պաշտպանը քիչ առաջ հայտնեց, որ ինչ-որ փաստաթղթեր էին փնտրում, որ չգտան։ Սա, իմիջիայլոց, իսկ ավելի գլոբալ, ուշադիր լինենք, չեք զգո՞ւմ, որ վերջին տասն օրվա ընթացքում իրադարձությունները եւ «սցենարները» այնքան արագ են փոխվում, ինչպես […]

Այսօր մեր պետության իրավակարգը պահող միակ սյունը մնացել է Սահմանադրական Դատարանը

Այսօր մեր պետության իրավակարգը պահող միակ սյունը մնացել է Սահմանադրական Դատարանը, բոլոր ինստիտուտները ապազգային իշխանությունը վարկաբեկել և կազմաքանդման պրոցեսի մեջ է դրել: Եվ քանի որ բացառապես ՍԴ-ի լիազորությունների շրջանակում է քննարկել և ուժը կորցրած ճանաչել օրենքը կամ նորմատիվ իրավական ակտը, եթե այն հակասահմանադրական է, ուստի իշխանությունը բոլոր օրենքները շրջանցելով, ռեպրեսիվ մեթոդներով, ամեն գնով փորձում է […]

«Քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է. «Ընդհանրապես ոստիկանության բարեփոխումները մեր կառավարության ձևավորման առաջին օրից եղել են մեր օրակարգում և սա, կարծում եմ, մեր ընթացիկ կարևորագույն հարցերից է: Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած […]

Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, ապա կդիմեն ահաբեկչության․ «հեղափոխության պահապանները» սպառնում են

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանը գրում է. «Ահաբեկիչ-մարդասպան սորոսական ծռաշեղվածները, սորոսի առևանգիչ անպատիժ մնացած Ռեստարտ խմբի անդամները քիչ էին, հիմա էլ վերջերս ստեղծվեց՝ երդումով, սպառնալից ելույթներով համեմված, «քյալլագյոզների» « հեղափոխության պահապաններ» կոչվող կազմակերպությունը: Իրենց «հեղափոխության պահապաններ» հռչակած երիտասարդները «Նոյան Տապան» մամուլի ակումբում կազմակերպված հարցազրույցի ընթացքում հայտարարել են, որ եթե երբևիցե հանկարծ Նիկոլ […]

«Տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է». Արթուր Վանեցյանի պաշտպանները սթափվելու կոչ են անում

Երեկ՝ 2020 թվականի հունվարի 23-ին, ժամը 14.30-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկությունն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Մասնավորապես հրապարակային կարգով ներկայացրեցինք armtimes.com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը: Կարճ ժամանակ անց փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը […]

Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը, Անկախի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղ ունեցող իրադարձությունները, ասաց․ «Ես հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը։ Այդ երկրում կլիներ արդարություն, օրինականություն, և այդ երկիրը կունենար ապագա»։  

ԱԺ-ն փակեք, տեղը coffee-shop կամ sushi-bar բացեք

Առավոտվանից երկիրը, հասարակական ու քաղաքական շրջանակները քննարկում են Հրայր Թովմասյանի հանդեպ շարունակաբար գործադրվող ճնշումների նոր արարը: Բախտի բերմամբ, զուգահեռ տեղի է ունենում Ազգային Ժողովի նիստ, որտեղ և ոչ մի պատգամավոր և ոչ մի խոսք Սահմանադրական Դատարանի նախագահի հանդեպ գործադրվող և աղաղակող քայլերից դեռ չի խոսել: Այդ ԱԺ-ն փակեք, տեղը coffee-shop կամ sushi-bar բացեք, մեկ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի