04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Մեր բանակը հաղթանակած է եւ անկախ նրանից, որ ձեւավորման առաջին իսկ օրից որոշ մարդիկ փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել. Սերժ Սարգսյան /տեսանյութ/

«Մեր բանակը փառապանծ բանակ է, մեր բանակը հաղթանակած բանակ է և անկախ նրանից, որ այս բանակի ձեւավորման հենց առաջին օրեից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ոժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվի:

Չի հաջողվի շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ ապացուցել է, որ ունակ է պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը: Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ, սա շատ կարևոր հանգամանք է և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը, սա անթույլատրելի է»,- հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ