12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կապանի ասուլիսի վրա կառավարությունը միլիոններ է ծախսել. Իրավունք

Կառավարությունն այս անգամ ՀՀ վար­չապետի ասուլիսը լուսաբանելու հա­մար որոշեց չհոգալ լրագրողների տեղա­փոխման և կեցության ծախսերը: Յուրա­քանչյուր լրատվամիջոց հասել էր Կա­պան, ինչպես կարող էր և գիշերն անց­կացրել այնտեղ, որտեղ հաջողացրել էր: ատկանշական էր այն, որ լրագրողների հարցին, թե ինչու այս անգամ այդպես որոշվեց, Ն. Փաշինյանը մեծ ոգևորությամբ պատասխանեց. «Որովհետև դուք մեզ անընդհատ մեղադրում եք պետական միջոցներն աննպատակ վատնելու մեջ, այդ պատճառով մենք այդ ծախսերն իրա­կանացնելու ենք ավելի նպատակային ձևով»:

Բայց, արի ու տես, որ իրականու­թյունը բոլորովին այլ էր: Նույն այդ կապանյան ասուլիսի համար կառավարությունը ծախսել էր առնվազն միլիոնավոր դրամ­ներ: Բավական է նշել, որ ասուլիսի նա­խորդ գիշերը Կապանի մի շարք հյուրա­նոցներում գիշերելու տեղ չկար, քանի որ այն նախապես «բրոնյա» էր արվել վար­չապետի անվտանգության և արարողակարգային աշխատակիցների, օգնական- խորհրդականների համար:

Ընդ որում՝ Կապանի հյուրանոցներում գիշերն ար­ժեր մոտ 15-20 հազար դրամ: Սակայն սա դեռ ամենը չէ, բնական է, որ վարչապետի «դարակազմիկ» ասուլիսը լուսաբանելու համար մեծ տեխնիկա էր բերվել պետբյուջեից սնվող Հանրային հեռուստատեսու­թյան կողմից»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ