17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տատս էլ, պապս էլ գերեզմանից հելնեն գան, միևնույն է այլ որոշում չեմ կայացնի, քան այն որը ես գտնում եմ ճիշտ է. Հրայր Թովմասյան

ՍԴ-ն բոբո չի, ՍԴ-ից չպետք է վախենալ, ՍԴ-ն անգամ ոչ մեկին չի դատում, ՍԴ-ին պետք է սիրել, ՍԴ-ն միայն ու միայն օգնում է։ Այս մասին հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վախերի մասին. «Այդ վախերի շրջանակն արդեն անհեթեթությունների է հասնում: Վախերից մեկը նշվում էր Ստամբուլյան կոնվենցիան, վախերից երկրորդը՝ Արցախի հետ կապված ինչ-որ պրոցեսներ, երրորդը, որ նպատակ ունեն այնուամենայնիվ առանց դատավճռի սեփականության օտարման մասին օրենք բերել, պրոգրեսիվ կերպով սեփականության վերաբաշխում իրականացնել և, որ ՍԴ-ն դրան կխանգարի։

Հաջորդ վախն ինչ-որ կոնկրետ գործերի հետ էր կապված՝ սպասվելիք, քննարկվող, իսկ ՍԴ-ն կարող է ոչ հաճո որոշումներ կայացնել։ Եվ վերջին վախը, որ ՍԴ-ն, չգիտեմ ինչ մեխանիզմներով, պիտի որոշում կայացներ ինչ-որ տեղեկանքների հիման վրա պաշտոնավարման մասին։ Գիտե՞ք, ես վառ երևակայություն ունեմ, բայց անգամ ես դժվար եմ պատկերացնում, թե ոնց է դա հնարավոր։ Երբ մեր լիազորությունների մեջ ես նայում եմ, նման բան եմ տեսնում, նման բան գոյություն չունի։ Եթե այսպիսի վախեր են, և այս ամբողջը պայմանավորված է այդ վախերը հաղթահարելով, հանգիստ մնացեք»։

Դիտարկմանը, որ կարծիք կա, թե Նիկոլ Փաշինյանին ամենաշատն անհանգստացնում է իշխանությունը կորցնելը՝ վարչապետի պաշտոնը, և հարցին, թե ինչ է կախված ՍԴ-ից, ինչով է ՍԴ-ն սպառնում, Թովմասյանը նշել է, որ վարչապետի պաշտոնի հիմքում ընկած են վերջին խորհրդարանական ընտրությունները, և քանի դեռ նա ունի այդ մեծամասնությունը, իր իշխանությանը ոչինչ չի սպառնում․ «Այդ արդյունքները չեն բողոքարկվել ՍԴ։ Այնտեղ բողոքարկման մասին հստակ ժամկետ էր սահմանված, այսինքն դրանք երբեք այլևս ՍԴ չեն կարող բողոքարկվել։ Մնացած մեխանիզմներն ինձ համար անընկալելի են։ Եթե նույնիսկ ինձ հանձնարարվեր գտնել, թե դա ինչպես պետք է լինի, ես կդժվարանայի դա անել, իմ կարծիքով դա չկա, դա վառ երևակայության արդյունք է։ ՍԴ-ից վտանգ չկա»։

Իսկ թե ՍԴ նախագահից ինչ վտանգ կա, Թովմասյանն ասել է, որ երբեմն փորձ է արվում Հրայր Թովմասյանին ու ՍԴ-ին նույնականացնել ․ «Հրայր Թովմասյանն ու ՍԴ-ն դրանք տարբեր բաներ են։ Ես վստահեցնում եմ, որ որոշումների վրա ազդեցության մակարդակով բավականին փորձառու դատավորներ կան, որոնց կարծիքը միշտ է կարևոր: Ավանդույթի ուժով ես իմ կարծիքն ասում եմ վերջում, երբ լսում եմ բոլորի կարծիքները։ ՍԴ-ն երբեք պետական անձի, շահի դեմ որոշում չի կայացրել։ Տատս էլ, պապս էլ գերեզմանից հելնեն գան, միևնունն է այլ որոշում չեմ կայացնի, քան այն որը ես գտնում եմ ճիշտ է»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ