24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գործ ունենք ոչ թե հասուն գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«2017 թվականն էր՝ Հյուսիսային պողոտայով գնում էի դեպի «Մեղեդի» սրճարան (պայմանավորվել էի ընկերներիս հետ հանդիպել սրճելու), երբ ինձ մոտեցան մի խումբ ոստիկաններ և բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին անհեթեթ պատճառաբանությամբ, որ իբր թե կասկածում են, որ ինձ մոտ առկա է սառը զենք։ Ընդ որում՝ մինչ մոտենալը արդեն ֆիքսել էի, որ մի կես ժամ հետևում էին ինձ։

Պարզ է, որ որևէ սառը զենք էլ իմ մոտ չհայտնաբերվեց և, եթե հիշողությունս չի դավաճանում, մոտ մեկ ժամ Կենտրոնի բաժնում պահելուց հետո բաց թողեցին։ Ու ոստիկանության որեւէ պաշտոնյա այդպես էլ չբարեհաճեց ներողություն խնդրել այդ ամենի համար։ Դե պարզ էր, որ այդ ամենը կապված էր այն ժամանակվա իշխանությունների, ինչպես նաև ոստիկանության հասցեին իմ հնչեցրած քննադատությունների և հասարակական պայքարի հետ։

Ցավոք այդ կարգի ու որակի իշխանություններ ենք ունեցել։ Բայց հարցը հիմա դրանում չէ։ Իշխանափոխությունից հետո Նիկոլին ու իր թիմին տրված էր ունիկալ հնարավորություն, որպեսզի երկիրը դուրս բերի այդ կարգի գործելաոճից, կտրի այն շղթան, երբ մարդիկ հետապնդվում են իրենց հասարակական կամ քաղաքական գործունեության համար, սակայն արդեն տարիուկես է՝ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, որ հիմա էլ այս իշխանություննեն են որդեգրել նախկինների ձեռագիրը ու նույն կերպ ոստկանության միջոցով փորձում են հաշվեհարդարներ տեսնել իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։

Տղերք, կանգ առեք (եթե իհարկե ընդունակ էք), սա երկիրը կառուցելու ու այն փոսից հանելու ճանապարհը չի, ընդհակառակը, սա այն նույն ճանապարհն է, որի դեմ դուք պայքարում էիք (ոնց հասկանում եմ՝ ոչ անկեղծ), ու ցավոք պարզվեց, որ ձեր պայքարը ոչ թե երևույթների դեմ է, այլ ընդամենը նրա, որ իշխանության գալով օգտվեք ընձեռնված հնարավորություններից ու բարիքներից։

Մենք նորից հայտնվեցիք այդ նույն շրջանակի մեջ, երբ կարմիրները գալով իշխանության ճնշում են սպիտակներին, հետո սպիտակներն են գալիս, ու սկսում ճնշել իրենց հակառակորդ կարմիրներին, հետո կարող ա նորից գան կարմիրները, զբաղվեն սպիտակներով ու այդպես շարունակ։

Այսպես երկիր չեն կառուցում. մինչև դու քո քաղաքական հակառակորդների նկատմամբ չգործես միմիայն օրենքով և դու էլ հավասար չլինես այդ նույն օրենքի առաջ, մենք այս փոսից դուրս գալու տարբերակ չունենք։ Հենց այս տրամաբնությունից ելնելով էլ ես ձեր իշխանափոխության առաջին օրից կոչ եմ արել չխախտել ձեր նախկին հակառակորդների իրավունքները ու ինքս էլ փորձում եմ պաշտպանել այն նույն անձանց, ովքեր իմ նկատմամբ էլ են տարիներ շարունակ հարուցել վարչական կամ քրեական գործեր կամ են փորձել ենթարկել տարբեր ճնշումների։

Հասարակական կամ քաղաքական գործիչը պետք է կարողանա իր մեջ գտնել ուժ վեր կանգնել անձնականից ու ղեկավարվել միմիայն պետության ու հասարակության շահերով. նեղ, ճղճիմ գործելաոճը ու անձնական քինախնդրությունը մատնում են, որ գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների հետ, այլ գավառական ոչնչությունների, որոնք ընկած են իրենց նեղ անձնական հաշիվները մաքրելով։ Հաստատապես իշխանափոխություն օրերին հազարավոր մարդիկ դուրս չէին եկել փողոց ու ձեզ չբերեցին իշխանության, որպեսզի հիմա էլ դուք զբաղվեք անձնական հարստացմամբ ու երկրում ոստիկանական բռնաճնշման մթնոլորտ ստեղծելով։ Հայ ազգը կարոտ է օրենքի գերակայության ու հավասարության, ու դա չհասկացողները նույնպես կհայտնվեն քաղաքական աղբանոցում։ Մեզ պետք է այնպիսի իշխանություն, որը վերջապես կարողանա երկրում հաստատալ օրենքի գերիշխանություն ու ընդունակ կլինի երկիրը դուրս բերել այս անձնական հաշվեհարդրաների ու անձնական հարստացումների շրջանից»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ