06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում եմ Ձեզ հրաժարական տալ, այս շարունակական կտտանքին ոչ մեկս չենք դիմանալու. Տիգրան Քոչարյան

Հարգելի Հրայր Թովմասյան, Նիկոլ Փաշինյանը Ձեզ հեռացնելու համար դիմել է վերջին ու ամենաստոր քայլին՝ անտաղանդ բանահյուսությանը։ Խնդրում եմ Ձեզ հրաժարական տալ, այս շարունակական կտտանքին ոչ մեկս չենք դիմանալու: 

«Հայաստանը ՍԴ 7 դատավորներին պաշտոնից ազատելու դեպքում միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում». Գոռ Հովհաննիսյան

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր մտածեցի ստուգել, թե արդյոք Եվրոպական դատարանն արդեն քննել է դատավորին պաշտոնից ազատելու մասին դիմում։ Ինձնից ընդամենը 5 րոպե պահանջվեց այդ հարցը պարզելու համար։ Այո, արդեն իսկ այդպիսի հարց քննվել է (տես EGMR, 19.10.2010, Özpinar ./. […]

Սուրեն Պապիկյանն արձակուրդ է գնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի […]

Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է. Հրապարակ

Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է։ Մի կողմից՝ բողոքող մարդկանց նոր խմբեր են փողոց դուրս գալիս․ նախօրեին ակցիաներ էին անում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները, երթուղայինների վարորդները, Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատողները։ Մյուս կողմից՝ բողոքում են մարզերի բնակիչները, հատկապես՝ համայնքների խոշորացման հետ կապված։ Երեկ էլ որոշ պետական հիմնարկների աշխատողներ էին ահազանգում, թե աշխատավարձն է ուշանում։ Հընթացս իշխանությունը […]

Սա հակասահմանադրական գործընթաց է, ինքնին հանցագործություն է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ. Դավիթ Հարությունյան

«Սա հակասահմանադրական գործընթաց է, ինքնին հանցագործություն է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ: Ես չեմ ուզում մասնակցել այս հանցագործությանը: Մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում: Պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է, և եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որը […]

Ոստիկանները շշուկով են խոսում վարչապետի քավորի՝ պատգամավորի որդի ազգականի արկածներից. Հրապարակ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում փետրվարի 9-ին դեպք է տեղի ունեցել, որի մասին վարչապետի քաղաքի՝ Իջեւանի, ու Նոյեմբերյանի իրավապահները շշուկով են խոսում։ Պաշտոնական տեղեկություններ նույնպես չեն հաղորդում։  Ըստ շրջանառվող լուրերի, փետրվարի 9-ին համայնքի ավտոլվացման կետերից մեկում մի հարբած քաղաքացի կոտրել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի ապարատը, հափշտակելով միջի գումարը։ Տեսախցիկները, որոնք տեղադրված են եղել ավտոլվացման կետում, ֆիքսել […]

Ովքե՞ր են մնացել Փաշինյանի կողքին.Ժողովուրդ

Չնայած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով պետք է գործեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբներ, սակայն այս պահի դրությամբ վերջինիս ճակատագիրը դեռեւս մշուշոտ է: Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձեւավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով […]

Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով. ելքեր են մշակվում. Հրապարակ

Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով, մանավանդ որ հասունանում է բոյկոտի տարբերակը: «Իմ քայլում» պնդում են, որ պետք է վերադառնալ նախկին ընտրակարգին` թույլ տալ, որ դրսում ապրող ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ դեսպանատներում, սակայն տեխնիկապես դա հնարավոր չէ, որովհետեւ բախվում են Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդրին: Իշխանությունները փորձում են գնալ ավելի օպտիմալ ճանապարհով. 2 խոշոր քաղաքների՝ […]

Մանկապարտեզ. եւս մի ծիծաղելի սցենար. Իրավունք

Ինչպես թերթի աղբյուրն է հայտնում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծիծաղելի սցենարն են մշակում: Թերթի աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հավակնում դառնալ ՍԴ նախագահ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի