24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է. Հրապարակ

Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է։ Մի կողմից՝ բողոքող մարդկանց նոր խմբեր են փողոց դուրս գալիս․ նախօրեին ակցիաներ էին անում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները, երթուղայինների վարորդները, Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատողները։ Մյուս կողմից՝ բողոքում են մարզերի բնակիչները, հատկապես՝ համայնքների խոշորացման հետ կապված։ Երեկ էլ որոշ պետական հիմնարկների աշխատողներ էին ահազանգում, թե աշխատավարձն է ուշանում։

Հընթացս իշխանությունը որոշել է 2,5-2,7 միլիարդ դրամ ծախսել հանրաքվեի վրա, որի ժամանակ մեր ազգաբնակչությունը գնալու է ընտրատեղամասեր ընդամենը մի նախադասություն 2015-ի Սահմանադրության անցումային դրույթներում չեղյալ անելու համար, որ 7 դատավոր զրկվեն իրենց պաշտոններից։ Իսկ դրանից որոշ ժամանակ անց Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը նոր Սահմանադրություն է մշակելու, եւ մենք կրկին գնալու ենք հանրաքվեի ու նորից մի 3 միլիարդ փող ենք ծախսելու մեր սուղ բյուջեից՝ այս անգամ Սահմանադրության ամբողջական տեքստի հետ կապված մեր կարծիքը հայտնելու համար։ Երբ փորձում ես այս քայլերն ու պահվածքը խելամտության, տրամաբանության շրջանակներում տեղավորել, հասկանում ես, որ անիմաստ է։

Տրամաբանությունն ինչ-որ պահից լքել է մեր երկիրը, գոնե՝ մեր իշխանություններին։ Եվ մեզ պարտադրել է ապրել անտրամաբանական ու անհեթեթ քայլերի, անիմաստ գործողությունների, անբացատրելի որոշումների մի ժամանակաշրջանում, երբ լավագույն ելքը «թուլանալն ու հաճույք ստանալն է»։

Ո՛չ իրավական առումով կոպիտ սխալները, ո՛չ ներսից ու դրսից հնչող սթափության կոչերն արդեն անզոր են նրանց վերադարձնել խելամտության հուն։ Մեզ մնում է միայն աղոթել եւ հուսալ, որ այս ամենը տխուր ավարտ չի ունենա

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ