02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով. ելքեր են մշակվում. Հրապարակ

Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով, մանավանդ որ հասունանում է բոյկոտի տարբերակը: «Իմ քայլում» պնդում են, որ պետք է վերադառնալ նախկին ընտրակարգին` թույլ տալ, որ դրսում ապրող ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ դեսպանատներում, սակայն տեխնիկապես դա հնարավոր չէ, որովհետեւ բախվում են Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդրին: Իշխանությունները փորձում են գնալ ավելի օպտիմալ ճանապարհով. 2 խոշոր քաղաքների՝ Գյումրի եւ Վանաձոր, քաղաքապետերի ընտրությունը եւս նշանակել ապրիլի 5-ին` մասնակցության մեծ թիվ ապահովելու համար:

Հիշենք, որ Գյումրիում ընտրությունը պետք է կայանար 2021-ին, սակայն որոշել էին տեղափոխել այս աշուն, հիմա ուզում են տեղափոխել գարուն` խոշորացման պատրվակով: Նույնը` Վանաձորի դեպքում:

Սակայն Գյումրիի քաղաքապետի թեկնածու չունեն։ Համոզում են Հայկ Մարությանի տեղակալ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանին, սակայն վերջինս համաձայն չէ։ «Չի ուզում մտնել նման պատասխանատվության տակ, համ էլ իրեն քաղաքապետարանում կոմֆորտ է, էլ չենք ասում, որ նրա դեմ իր թեկնածությունը կդնի «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որի ընտրվելու շանսերը մեծ են»,- ասաց թերթի աղբյուրը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ