24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա հակասահմանադրական գործընթաց է, ինքնին հանցագործություն է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ. Դավիթ Հարությունյան

«Սա հակասահմանադրական գործընթաց է, ինքնին հանցագործություն է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ: Ես չեմ ուզում մասնակցել այս հանցագործությանը: Մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում: Պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է, և եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որը հակասահմանադրական է, ապա այն հղի է այնքան լուրջ խնդիրներով, որ մենք այսօր անգամ կարող ենք չգիտակցել»,- փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, թե  չի պատրաստվում մասնակցել «այո»-ի կամ «ոչ»-ի քարոզչությանը:

Նրա խոսքով՝ այս հանրաքվեն հակասահմանադրական է ոչ միայն այն պատճառով, որ չկա ՍԴ եզրակացությունը, ինչն արդեն լուրջ խախտում է Սահմանադրության: Երկրորդ ընթացակարգային խնդիրն այն է, որ նախագիծը չի համարվում ԱԺ-ի կողմից չընդունված նախագիծ: Դրա համար 5 փուլ է պետք անցնել, որը տեղի չի ունեցել:

«Որքան էլ մեծ լինի քաղաքական գայթակղությունը, չի կարելի գնալ հակասահմանադրական ճանապարհով: Իմ տպավորությունն այն է, որ դրված է գերխնդիր`ունենալ հլու հնազանդ ՍԴ եւ դրա լուծման փորձերը՝ իրենք ստիպում են մարդկանց անել հապճեպ, չմտածված քայլեր, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի երկրի համար»: Եվրոպական կառույցների առնչությամբ. այս կառույցներին անդամակցելն, իհարկե, ենթադրում է որոշակի կանոններ, ինչին չհետեւելը, Հարությունյանի համոզմամբ՝ կսասանի Հայաստանի հեղինակությունը: 

«Դու կարող ես կաշառակեր համար Վենետիկի հանձնաժողովին, ԵԺԿ-ին, բոլոր նրանց, ում կարծիքը չի գոհացնում, դրանից ոչինչ չի փոխվելու»:  Իսկ «Ոչ»-ի ճամբար, ըստ Հարությունյանի՝ կարող են ձեւավորել բոլոր նրանք, ովքեր համարում են, որ հանրաքվեն հակասահմանադրական չէ, այլ բովանդակային է: 

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ կա ավելի մեծ մարտահրավեր՝ եթե հանրաքվեն դրական պսակվեց արդյունքով, ճաշակելու ենք դրա բացասական արդյունքը տարիներ շարունակ. ուղիղ 12 տարի հետո խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական նպատակահարմարությամբ կփոխի ՍԴ ողջ կազմը: 

«Դուք չեք գտնի դատարան, որի կազմն ամբողջությամբ փոխվում է՝ գալիս են ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող մարդիկ, դատավորները միանգամից չեն նշանակվում: Պետությունը պարտվում է, որովհետեւ գնում է հակասահմանադրական ճանապարհով,- համոզված է արդարադատության նախկին նախարարը: 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ