06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին. Հարց. Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաև, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված […]

Հաճախակի է մոռանում և ուրանում. Ալեն Սիմոնյանը Մարուքյանին խնդրում էր՝ Վանեցյանին չկպնեն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրում է․ «Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային Ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք, միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ: Բնականաբար, Մարուքյանը […]

Քաղավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ. Ռևազյան

Արցախի օդանավակայանի գործարկման թեմայով շատ քննարկումներ ենք ունեցել, որովհետև իսկապես ուզում ենք լուծումներ գտնել, ԱԺ-ում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ «Բայց փաստն այն է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է օդային տարածքը փակել։ Մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ։ Դա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել», – […]

Կառավարությունը ՀՀԿ-ին ու մյուս կուսակցություններին գումար կհատկացնի

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալ: Հայաստանի հանրապետական կուսակցությանը կհատկացվի՝ 5 միլիոն 200 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 միլիոն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 միլիոն դրամ, Դաշնակցությանը՝ 4 միլիոն 300 հազար դրամ, «Իմ […]

«Իմ Քայլը» քանդում է «Լուսավոր Հայաստանի» տունը. Փաստ

Թերթի տեղեկություններով, իմքայլական տարբեր գործիչներ պարբերաբար հեռախոսազանգեր ու հանդիպումներ են ունենում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ եւ փորձում համոզել որոշ պատգամավորների՝ դուրս գալ խմբակցության կազմից, իսկ նվիրված ու ակտիվ կուսակցականներին՝ հեռանալ կուսակցությունից։ «Ավելին, այս գրոհներին զուգահեռ, իշխանությունները սոցցանցային հարթակներով ու ֆեյքերով տեղեկություններ են տարածում, թե մի քանի պատգամավորներ կլքեն ԼՀԿ շարքերը: Այս ամենի նպատակը ներքին […]

Պատճառը վարտիքը չէ: Սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ. Նախագահի խորհրդականը`վարչապետին

ՀՀ նախագահի խորհրդական,  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը գրում է․ «Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ։ Իսկ դա առանց սիրո ու հանդուրժողականության չես անի, առանց իրար ցավ զգալու չես անի։ Իսկ դա առանց ապագայի մասին երազանքի չի լինում, առանց իրար հետ միասին ապրել սովորելու չի […]

«Հիտլեր կապո՞ւտ», թե՞ բոլոր համընկնումները… օրինաչափ են. 7or.am

Հիտլերն, ասում են, միջակ նկարիչ էր: Չնայած հիմա կոլեկցիոներներ կան, որ «Երրորդ ռեյխի» ֆյուրերի վրձնած նկարների համար միլիոններ կցնծան: Ի դեպ, քչերին է հայտնի, որ Ադոլֆ Հիտլերը նաև ոտանավորներ էր գրում: Ճիշտ է, ոտանավորներ նա գրել է անհամեմատ ավելի քիչ, այն էլ՝ Առաջին աշխարհամարտին մասնակցելու տարիներին, խրամատում, երևի ինչ-որ բանով իրեն զբաղեցնելու համար: Աշխարհին ավելի […]

«Էս ինչ սեպ ես խրում դրսի հայության եւ ներսի քաղաքացիների միջեւ».Մարգարիտ Եսայանը ՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենակարեւորը՝ էս ինչ սեպ ես խրում դրսի հայության եւ ներսի քաղաքացիների միջեւ, քո ավերիչ, կազմաքանդիչ գործողությունները մինչեւ ո՞ւր են քեզ հասցնելու։ «Ընտրական տուրիզմդ» որն է, էս ի՞նչ հերթական մոլագարություն է։ Արդյո՞ք սա լինելու է մինի փորձ Արցախին վերաբերող «գեներալնի» ներկայացումից առաջ»։

Եթե անկեղծ լինենք՝ ամեն ինչ իրո՞ք լավ է, «սքանչելի մարքիզա». Հրապարակ

Որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ ամեն ինչ լավ է, «սքանչելի մարքիզա»՝ մենք հոյակապ հարաբերություններ ունենք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, փաստերն ու պարզ դիտարկումներն այլ բան են ասում։ Ոչ մի գործընկեր հանգիստ չի վերաբերվի այն հանգամանքին, որ երկրի վարչապետն ապրիլյան պատերազմի մեղավոր է համարում իրեն եւ այդ մասին բաց խոսում իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի