06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Քաղավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ. Ռևազյան

Արցախի օդանավակայանի գործարկման թեմայով շատ քննարկումներ ենք ունեցել, որովհետև իսկապես ուզում ենք լուծումներ գտնել, ԱԺ-ում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Բայց փաստն այն է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է օդային տարածքը փակել։ Մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ։ Դա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել», – ասաց նա։

 

Պատգամավոր Սասուն Միքայելյանն ի պատասխան հետաքրրքվեց՝ Հայաստանը միջազգային ատյաններում փորձո՞ւմ է այս թեմայով քննարկումներ անցկացնել։

«Մեր մակարդակով ոչ, ավելի բարձր մակարդակով՝ չեմ ուսումնասիրել։ Սա մեր մակարդակի լուծում չէ, սա քաղաքական խնդիր է», – ասաց Ռևազյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ