06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետեւելով`Նիկոլի օրինակին. Սոնա Աղեկյանը խոստանում է փակել բոլոր արագաչափերը /տեսանյութ/

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սև տոպրակով փակում է Երևանի արագափաչերը՝ հայտարարելով, որ 2 օրվա ընթացքում փակելու են հանրապետության բոլոր արագաչափերը։ «Սոված երկրում ունենք արագաչափեր, որոնք կեղեքում են մեր վարորդների գրպանները, նրանք հացի գումարը տանում են և չգիտեն, թե ուր։ Մենք 2 օրվա ընթացքում փակելու ենք հանրապետության բոլոր արագաչափերը»,-նշեց նա։ Ավելի […]

Մերկելը հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ. Աշոտյանը բռնացրել է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք, թե՞ անտաղանդ վախկոտներ: Ուրեմն այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ: Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց թարգմանության: Ու պարզվում է ի՞նչ: Անգելա […]

«Հայրենիքը մեզ համար հյուրանո՞ց է՝ գան, քվեարկեն, էլի գնան». Էդուարդ Շարմազանով

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք․ «Այո ասելով հանրաքվեին՝ այո եք ասելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, տրանսգենդերության քարոզին, բացարձակ բռնապետության հաստատմանը։ Սա Փաշինյանի հերթական կեղծ օրակարգն է»: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս համոզմունքը: – Համոզմունքս պայմանավորված է և հիմնված […]

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելին /տեսանյութ/

Գերմանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելին։ «Սկսում ենք հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցությունները»,- ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական Միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա […]

Դուք շարունակեք Նիկոլի հեքիաթներին հավատալ, գնացեք հանրաքվե արեք

Դուք շարունակեք Նիկոլի հեքիաթներին հավատալ, գնացեք հանրաքվե արեք: Էս երևի ձեզ չի հետաքրքրում, ձեզ միայն շոու լինի նայեք… ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը շնորհավորել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարին` Լեռնային Ղարաբաղի կողմից Ադրբեջանի Մեջլիս ընտրվելու կապակցությամբ: Գրում է Ռեֆորմիստների առաջնորդ Վահան Բաբայանը:

Լավ առիթ է հերթական անգամ ցույց տալու, թե ինչ մակարդակի սուտասան է Արման Բաբաջանյանը․ Քոչարյանի գրասենյակի համակարգող

Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե ՍԴ դատավորները չեն համաձայնում վաղ կենսաթոշակի գնալու առաջարկությանն այն պատճառով, որ մեծ գումարներ են ստացել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ նրա փաստաբանների միջոցով։ Հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով Yerevan.today-ը դիմել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։ «Պարզ է, որ այդ հայտարարությունը աղերս չունի […]

Ես վարվեցի նրա հետ այնպես, ինչպես հորդորում էր Նիկոլը վարչապետ դառնալուց առաջ. քաղաքացին սկոչում է արագաչափերը /տեսանյութ/

Վարվում եմ այնպես, ինչին արժանի է արագաչափը մեր սովի մատնված երկրում։Վարվեցի նրա հետ այնպես, ինչպես հորդորում էր Նիկոլը վարչապետ դառնալուց առաջ: Եթե սխալ եմ վարվել, հարգելի Նիկոլ, ասա հաջորդ անգամ այդպես կվարվեմ: Սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա, ասել է քաղաքացին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի