06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը: Ամոթ է, հետ քաշվել է պետք

Բա սա սոցիալական պետություն է՞: Ամենապարզ հաշվարկներով 3 միլիարդ դրամը լիովին բավարար է՝ 10 հազար անապահով մարդու վիրահատության և մարդկային կյանք փրկելու համար, եթե հաշվի առնենք, որ մեկ վիրահատության միջին գինը տատանվում է մոտավորապես 300 հազար դրամի շրջանակներում: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում: Բա իրեն սոցիալական հռչակող պետության իշխանությունն իրավունք ունի՞ իրեն […]

Երբ Նիկոլ Փաշինյանը երդվում էր Արցախի հարցով. այս իրավիճակը նախօրոք պայմանավորված էր ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների հետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ սիրում դավադրապաշտությունը/կոնսպիրոլոգիան, բայց կարծես թե Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները ոչ թե իշխանափոխության, կամ իշխանության ժառանգականության համար էին, այլ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչին պառլամենտ մտցնելու եւ ավելի լեգիտիմ կարգավիճակ տալու մասին։ Եվ ամեն ինչ ավելի նման է նրան, որ այս իրավիճակը նախօրոք պայմանավորված էր ոչ միայն Մինսկի խմբի […]

Հայաստանը ոչ մի տեղ չի գնում. Հայաստանն այնտեղ է, որտեղ եղել է. Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը պետք է պահպանվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում կայացած հանդիպմանը։ «Այն բացառիկ բանակցային ձևաչափ է, որտեղ առկա է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը։ Այդ համագործակցության շնորհիվ է, որ 25 և ավելի տարի տարածաշրջանում պահպանվում է […]

Ի՞նչ Արցախի հիմնահարց, Ցեղասպանության ճանաչման եւ հայապահպանության հարցեր: ԱԳՆ-ն աննախադեպ հանձնարարական է իջեցրել դեսպաններին. Փաստ

Օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին: Սակայն Մնացականյանի բուն ասելիքն այլ […]

Համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ Եթե «ոչ»-ը հաղթի, նստելու եք, իսկ եթե «այո»-ն, գործերը կկարճվեն, Հրապարակ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետեւ հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։ Թերթի տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում […]

Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը. Հրապարակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաեւ Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է եւ այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է եւ որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Օրինակ, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել […]

Ինչ կարժենա հանրաքվեն. գնահատե՞լ է կառավարությունը ռիսկերը. 168 Ժամ

Իր չարդարացված ամբիցիաների պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրկին սթրեսի ենթարկել երկիրն ու տնտեսությունը։ Հանրաքվեն փող արժի։ Այն կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես հայտարարեց ԿԸՀ նախագահը, անհրաժեշտ կլինի առնվազն 5,5-6 մլն դոլար, որը դուրս է գալու պետության գրպանից։ Ընդունեք, որ դա փոքր գումար չէ մեր բյուջեի համար։ Այն կարող էր ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը […]

«Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները «на ура» մտնում են հավերժ տեղապտույտի մեջ. Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ: Սահմանադրությունը բավականին բարդ կոնցեպտուալ իրավաքաղաքական փաստաթուղթ է, և ոտքի վրա այն մեկնաբանելն ու փողոցային մակարդակի քննարկումներ անելը, առաջին հերթին՝ հարված է պետությանն ու պետականությանը։ Սակայն այսօր բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես […]

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է․ ՀՀԿ-ն չի մասնակցի քարոզարշավին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական: Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի