06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ Արցախի հիմնահարց, Ցեղասպանության ճանաչման եւ հայապահպանության հարցեր: ԱԳՆ-ն աննախադեպ հանձնարարական է իջեցրել դեսպաններին. Փաստ

Օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին: Սակայն Մնացականյանի բուն ասելիքն այլ հարցերի է վերաբերել։

«Փաստ» թերթին այս հանդիպման հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, դեսպանների այս տարվա աշխատանքների հետ կապված հիմնական շեշտադրումները կատարվել են ոչ այնքան ավանդույթ դարձած օրակարգային խնդիրների կարգավորման վերաբերյալ՝ Արցախի հիմնահարց, Ցեղասպանության ճանաչման եւ հայապահպանության հարցեր, այլ (դրանցից զատ) այն առումով, որ չեզոքացվեն առաջիկա հանրաքվեի եւ ընդհանրապես մի շարք թեմաների հետ կապված եվրոպական կառույցների կողմից տրվող բացասական արձագանքները։

ԱԳՆ թերթի աղբյուրը զարմանքով փաստում է, որ առաջին անգամ արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին հանձնարարություն է տրվում զբաղվել ներքաղաքական հարցերի հղկման գործընթացով:

Թերթի զրուցակիցը նաեւ հավաստում է, որ սա ԱԳՆ պատմության մեջ աննախադեպ գործընթաց է, երբ փաստացի լոկալ խնդիրները դարձել են դոմինանտ։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, դեսպաններին հատուկ հանձնարարվել է հետեւել ՀՀԿ-ի ու արմատական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչների՝ եվրոպական երկրներ կատարած այցերին ու ունեցած հանդիպումներին, առավելագույնս չեզոքացնել այդ այցերի՝ իշխանությունների համար անցանկալի հետեւանքները:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ