24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը ՀՀԿ-ին ու մյուս կուսակցություններին գումար կհատկացնի

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալ:

Հայաստանի հանրապետական կուսակցությանը կհատկացվի՝ 5 միլիոն 200 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 միլիոն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 միլիոն դրամ, Դաշնակցությանը՝ 4 միլիոն 300 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 միլիոն դրամ:

Ընդհանուր՝ ՀՀ պետական բյուջեից կուսակցություններին կհատկացվի 103 միլիոն 725 հազար դրամ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ Կուսացությունների մասին օրենքի վերաբերյալ, օրենքով վերանայվելու են կուսակցությունների ֆիանսավորման կարգը: Կարծում եմ՝ այն ժամանակները անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում, օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որ երիտասարդները ունենան ցանկություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության ու պետականության համար կարևոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան», – ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ