30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է դուխ տալիս կոկորդիլոսասեր մարզպետին

Ինչպես ավելի վաղ iravunk.com-ը գրել էր, Արարատի Մարզպետ Գարիկ Սարգսյանը աշխատանքային ժամերին ԱՅՈ-ի քարոզարշավով է զբաղված: «Ոչ»-ի ճակատի նախաձեռնող խմբի ղեկավար, իրավապաշտպան  Ռուբեն Մելիքյանն էլ գրել էր․ Պաշտոնական աղբյուրներում բացակայում է որևէ տեղեկություն այն մասին, որ Արարատի մարզպետը մարտի 6-ին՝ ուրբաթ օրը, եղել է արձակուրդում, մինչդեռ այդ օրը՝ աշխատանքային ժամին (12:24), այո-ի քարոզչական գրառում է կատարել։ Դա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի […]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին Փաշինյանն ասաց մարտի 10-ին Կապան քաղաքում հանրահավաքի ընթացքում։ «Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության վարչապետ, պարոն Միշուստինի հետ։ Մենք քննարկեցինք համաշխարհային շուկայում տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներում մեր անելիքները»,- նշեց Փաշինյանը։  

Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին պահել է հանցավոր հեղինակության փողերով. Գոլոս Արմենիի

Մարտի 5-ին Վստրեչի Ապեր մականունով քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի տանն իրականացված հատուկ օպերացիայից հետո քաղաքականացված հանրությունը եւ լրատվամիջոցները շարունակում են քննարկել սկանդալային լուրերն այն մասին, որ Վարդանյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, երբ ընտանիքի ղեկավարը բանտում էր: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` զարգացնելով թեման: «Այս կապակցությամբ որոշ պարբերականներ հղում էին կատարում […]

1 տարում 287.000 $ պարգևավճար՝ Սյունիքի մարզպետարանում․ Yerkir.am

Yerkir.am գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք: Բավականին խրթին տեղեկատվություն պարունակող գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ համաձայն «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, Սյունիքի մարզպետարանի […]

Ուզում էի հարց տալ վարչապետին, իմանալ՝ ինչի համար եմ «Այո» ասում, բայց նա ինձ չլսեց, բարձրախոսն ինձանից գողացան․ միջադեպ՝ Կապանում (տեսանյութ)

Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան է այցելել։ Քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Tert.am-ը զրուցել է միջադեպի մասնակից Անդրանիկ Գևորգյանի հետ, ով նշեց, որ հանրաքվեի գաղափարը հասկանալու համար փորձել է հարցեր տալ վարչապետին, բայց նրան դա թույլ չեն տվել։ «Ես շատ կուզեի «Այո» ասել, բայց իմանամ՝ ինչի՞ համար […]

«Ոչիստներն» ասում էին՝ հեսա թեժ գարուն ենք անում, թեժ աշուն ենք անում, բա ո՞ւր եք, չեք երեւում. Նիկոլ Փաշինյան

Էսօր թարմ թեմա են գտել, թե վարչապետը պետական տրանսպորտային միջոցով՝ ուղղաթիռով եկել է Սյունիք՝ քարոզարշավի: Այս մասին, ասյօր՝ մարտի 10-ին, Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, ինքը Մեղրիից Քաջարան էլ է պետական ավտոմեքենայով եկել, որովհետեւ այլ կերպ չի կարող. «Այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն, վարչապետը համարվում է հատուկ պահպանության […]

Դրույթ առ դրույթ ներկայացրել ենք այն կետերը, որոնք վիճահարույց են և հետագայում կարող են խնդիրներ առաջացնել. Արփինե Հովհաննիսյանը՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասին

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և անդրադարձել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքին: Հովհաննիսյանը հայտնել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացրել են վերլուծություն: Գրառում ամբողջությամբ՝ ստորև. «Եվ կրկին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» […]

«Ո՛Չ» քարոզչության կողմի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պաշտոնական Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է: Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա: Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում […]

«Ապրիլի 5-ի հանրաքվեն վերջ կդնի ժողովրդավարության հաստատման հեղափոխությանը և այն լեգիտիմությանը, որն ունի այսօրվա իշխանությունը». Չախալյան

«Բոյկոտ» նախաձեռնությունը սահմանադրական հանրաքվեի անցկացման դեմ պայքարելու է «բոյկոտ՝ հանուն համերաշխության» կարգախոսի ներքո: Լրագրողների հետ հանդիպմանը «Բոյկոտ» նախաձեռնության շտաբի համակարգող Վահագն Չախալյանը նշեց, որ իրենց համար անընդունելի է հասարակության շրջանում պառակտումը, սևեր-սպիտակներ բաժանումը, ինչը չի բխում երկրի և պետականության շահերից:   «Մենք փորձելու ենք հանրությանը բացատրել՝ սա սխալ է, պիտի համերաշխ լինենք: Ապրիլի 2-ին հայտարարելու […]

Այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից. Փաշինյանը՝ ուղղաթիռով Սյունիք մեկնելու մասին

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել, որովհետև չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։ Փաշինյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ հնչած քննադատություններին։ «Սյունիքի մարզ եմ ժամանել ուղղաթիռով, Մեղրիից այստեղ էլ եկել եմ պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ, որովհետև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի