17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Իշխանությունները նեղն են ընկել ու ապավինել նախկինների աջակցությանը․ Հրապարակ

Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Երեկ ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ քննարկելու երկրում կորոնավիրուսով պայմանավորված առաջիկայում հնարավոր տնտեսական անկման հարցերը:

Մտադիր են ձեւավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն հմուտ մասնագետների կողմից: Երեկ փորձեցինք Աշոտ Խուրշուդյանից պարզել քննարկման մանրամասները, սակայն վերջինը փոխանցեց, որ եղել է փակ քննարկում ու որոշում, որ չեն խոսելու այդ մասին:

Ուշագրավ է, որ տնտեսության ճգնաժամային կառավարման լավագույն մասնագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանը հրավիրված չի եղել, ինչը խոսում է այն մասին, որ անգամ նեղ վիճակում իշխանությունները չեն կարողանում հաղթահարել ամբիցիաներն ու նեղմտությունը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ