24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարտի 31-ին կորոշվի անառիկ ամրոց մնալու կամ դրածո սորոսական հակառակորդի առջև դարպասները բացելու հարցը

Հունվարին սպանվում է Քասեմ Սուլեյմանին։ Հունվարին ԱՄՆ-ը ստիպում է Չինաստանին կնքել համաձայնագիր և տարեկան 200 միլիարդ մուծվել ԱՄՆ-ին, նաև բացելով Չինաստանի ֆինանսական ոլորտը ԱՄՆ առջև։
Բայց մինչ այդ, 2019 թվականի դեկտեմբերից սկսած, Չինանաստանի դեմ կանխարգելիչ քայլ է արվում կորոնավիրուսի միջոցով։

Պարզվում է, որ մի քանի ամիս առաջ էլ Չինաստանն ու Իտալիան առևտրային համաձայնագիր էին կնքել և Իտալիան խստորեն պատժվում է ԱՄՆ գլխի վրայով թռչելու փորձի համար, ստանալով կորոնավիրուսի մեծ չափաբաժին։
Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն այցելում է Բելառուս, այնուհետև կենտրոնական Ասիայի երկրներ։
Նույն փետրվարին Թրամփը այցելում է Հնդկաստան։

Պարզվում է նաև, որ ԵՄ երկրների հետ կապը կտրած Թրամփը ամերիկյան զինվորականներ է ուղարկում Եվրոպա զորավարժություններին մասնակցելու համար՝ չվախենալով կորոնավիրուսից։
Մեկ շաբաթ առաջ էլ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան միասին իջեցնում են նավթի գները՝ հարվածելով Ռուսաստանին։
Այսպիսով ԱՄՆ-ը լռեցրեց և պատին դեմ տվեց Չինաստանին, Հնդկաստանին, Իրանին և Եվրոպային միասին վերցրած։

Հենց այդ իսկ պատճառով էլ հունվարի 15-ին, տոտալ հարձակման պայմաններում չունենալով այլևս մանևրելու հնարավորություն, Պուտինը հայտարարեց ստրատեգիական հակահարձակման՝ սահմանադրական փոփոխությունների՝ Ռուսաստանի ինքնիշխանության վերականգնման գործընթացի մեկնարկի մասին։

Եթե ապրիլի 22-ին Ռուսաստանում կայանալիք համաժողովրդական քվեարկությանը ժողովրդի մասնակցությունը մեծ եղավ և այո-ն հաղթեց, ապա Պուտինը կստանա մանդատ մեր ընդհանուր հակառակորդի դեմ մերօրյա Բեռլինի գրոհը սկսելու համար, ինչը ազատագրվելու շանս կտա նաև մյուսներին։ Առաջին հերթին այդ գրոհը Ռուսաստանի ներսում է լինելու դրսից ներդրված համակարգի դեմ և հաղթանակի դեպքում կսկսվի ամերիկյան համաշխարհային կայսրության փլուզման գործընթացը։

Բայց կա ևս մի գործոն, որը կարող է դառնալ աշխարհաքաղաքական, հակառակորդի հաշվարկներին խանգարող հանգամանք, ժամանակ շահելու հնարավորություն և հայերիս փրկության շանս մարտի 31-ին։ Դա Արցախն է, որտեղ մարտի 31-ին կորոշվի անառիկ ամրոց մնալու կամ դրածո սորոսական հակառակորդի առջև դարպասները բացելու հարցը։

Հայկ Այվազյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ