Չզարմացա, որովհետեւ Արամ Սարգսյանի համար Հրայր Թովմասյանը հին է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Անդրանիկ Քոչարյանը` նոր են
Անկեղծ ասած` չզարմացա, երբ Արամ Սարգսյանին տեսա Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում «այո» քարոզելիս: Ինչո՞ւ չզարմացա, որովհետև Արամ Սարգսյանի համար Հրայր Թովմասյանը հին է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Անդրանիկ Քոչարյանը` նոր են: Չզարմացա, որովհետև Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած «այո» քարոզող Արամ Սարգսյանի համար Սամվել Ալեքսանյանը գործարար է, իսկ օրինակ Ռուբեն Հայրապետյանը` «ասֆալտին փռելու» ենթակա օլիգարխ: […]





































