23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՆՓ-ն պարզապես իր եղբայր օլիգարխին է պատսպարում. Հրանտ Բագրատյան

Այսօր առավոտյան հայտարարվեց ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների նոր թիվ՝ 115։ Սա պաշտոնական թիվ է։ Ինչքանով է այն ճիշտ՝ գիտեն դրա հրապարակողները։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա գրել է. «Եվ այսպես, ՀՀ-ում վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ադբեջանում։ Ի՞նչու։ Այդ ի՞նչպես պատահեց, որ Վրաստանը, որտեղ զբոսաշրջությունն ավելի մեծ տեղ ունի քան մեր մոտ, անգամներ ավելի քիչ է վարակվել։ ՆՓ-ն պնդում է. դե կորոնավիրուս ամեն տեղ կա մեզ մոտ էլ կա։ Ոչ եղբայր, խորամանկում ես, մեզ մոտ շատ կա հարևանի համեմատ և դրա համար հատուկ պատճառներ կան։ Ո՞րոնք են։

1. Հանրաքվեն։ Ես չեմ քննարկում այդ հանրաքվեն որքանով է օրինական կամ ապօրինի։ Բայց երբ Նախագահ ԱՍ-ն փետրվարի 9-ին ստորագրում էր ՆՓ-ի նախաձեռնած ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու ԱԺ օրենքը նա պետք է այնքան պրոֆեսիոնալ լիներ, որ ասեր եղբայր աշխարհի շուրջ 6 տասնյակ երկրներում կորոնավիրուսով 39800հիվանդ կա, ի՞նչ մի հանրահավաքի ժամանակ է։ Բայց այս կոմֆորմիստ անսկզբունքայինի համար պետության հաշվին հանգիստ կյանք վայելելը վեր է ամեն բանից։ Եվ նա ստորագրում է, օրենքը՝ խստորեն խախտելով պետության գլխի իր սահմանադրական պարտականությունները։ Ապա սկսվում է քարոզարշավը։ Երբ մարտի 7-ին ՆՓ-ն Գյուլագարակում քարոզարշավ էր անում, նա գիտեր որ աշխարհի արդեն 110 երկրներում կա 106.2 հազ հիվանդ, մեկն էլ Հայաստանում է։ Իշխանությունը բացարձակեցնելու մոլուցքով տառապող այս մարդը շարունակում է միտինգներ անել. զուգահեռաբար մեզ հրամցնելով «թու թու թու», «կորոնավիրուսն ում շունն է» անտեղի արտահայտությունները։ Շուտով ինքն է խոստովանում, որ Մեղրու ճանապարհին շփվել է կորոնավիրումսով հիվանդ մեկի հետ։ Այդ մեկին ցույց են տալիս նրա հետ բեմահարթակին կանգնած։ ՆՓ-ն ստոպ չի տալիս, շարունակում է հավաքները՝ կորոնավիրուս տարածելով։ Եվ միայն ամսի 12-13-ին է նկատում, որ այս կետով վարակ է տարածում, ինքնամեկուսանում է Սևանում։ Այսպիսով, ԱՍ-ն և ՆՓ-ն քրեական պատասխանատվություն են կրում ՀՀ-ում վարակի տարածման դեմ պայքար չտանելու և մի բան էլ դրան նպաստելու համար։ Եթե կա այս երկրում արդար իրավական համակարգ, ապա այն անմիջապես պետք է իրավական հետապնդման ձեռնամուխ լինի։

2 Քաղավիացիան և ՏՌ-ն։ Ճակատագրական նշանակություն ունեցավ ՏՌ-ի (հիմա նա երկրից փախել է՝ ծննդաբերության պատրվակով) Ռյան Էյրի ժամանումը Հայաստան։ Ես մի կողմ եմ դնում այդ մութ և ոչ թափանցիկ գործարքը (մի օր սրանով ևս քրեական հետապնդում է իրականացվելու)։ Գործարքի իմաստը սա էր. ՀՀ-ն Եվրոպա մեկնելու, իսկ ոմանց համար արտագաղթելու էժան տարբերակ էր ստեղծել։ Լավ, երբ որ այս չվերթները բացվում էին, կորոնավիրուսի մասով միայն ահազանգներ կային Չինաստանից։ Բայց հե՞տո։ Փետրվարի կեսերին այլևս պարզ էր, որ հենց Իտալիան է Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախն աշխարհում ու հենց Միլան քաղաքը։ Ոչ ՏՌ-ն և ոչ էլ ՆՓ-ն մատ մատներին չեն խփում չվերթները փակելու։ Մարտի 10-ի կողմերը Իտալիայից ժամանած մի խեղճ Էջմիածնեցի կին են գտնում ու սկսում քարկոծել. թե ի՞նչու ես տղայիդ նշանդրեքին մասնակցել։ Բա ի՞նչ աներ։ Քարկոծող եք ՆՓ-ին և ՏՌ-ին քարկոծեք։ Այդ կինն ի՞նչ մեղք ունի։

3 Արտադրամասը։ Այս արտադրամասի անունն այսպես էլ մնաց՝ “հայտնի արտադրամաս”։ ՆՓ-ն այնքան նուրբ է, որ ասում է. “«Արտադրամասը գաղտնիք չէ, ուղղակի զուտ կոռեկտությանաս առումով, ինչպես մենք հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, զուտ էթիկայի առումով, այնպես էլ ընկերության անունը չենք նշում, բայց կարող եմ ասել, որ արտադրաամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում եւ Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է” (տես նրա հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը մարտի 18-ին)։ Ի՞նչպիսի նրբանկատություն։ Հետո էլ ասում եք ՆՓ-ն կոպիտ է։ Չի կարող արտադրամասի անունը տալ, տիրոջը տեղը չի բերում։ Իսկ սա այն նույն հայտնի օլիգարխն է, որին ՆՓ-ն իր կյանքի նախավարչապետական հատվածում քլնգում էր, իսկ հետվարչապետական հատվածում ախպերացել է։ Նույնիսկ արտոնություններ է տվել արտադրական գործունեություն ծավալելու համար։ Նիկոլ շատ մի ատիր, սիրել կա։ Եվ ապա այս պարոնը, շահույթի մոլուցքով տառապող, Իտալիայում կորոնավիրուսի ծաղկման օրերին ինստրուկտոր է ընդունում։ ՆՓ-նճիշտ չի ասում երբ ասում է, որ նա իբր թե առողջապահության նախարարաության հսկողության տակ էր։ Սրիկան ջերմությունն իջեցնող հաբեր էր ընդունում։ Այդ ի՞նչ հսկող էր, որ հազը չէր նկատում։ Կամ հսկող չկար կամ էլ ֆուֆլո էր։ Այդպես խոսելով ՆՓ-ն պարզապես իր եղբայր օլիգարխին է պատսպարում։ Խնդիրը շատ պարզ է. ևս մեկ քրեական հետապնդում էլ այս գործարանատիրոջ նկատմամբ պետք է իրականացվի։ Կարծում եմ, իրավապահ մարմիններն ի վիճակի կլինեն սահմանել այս գործարանատիրոջ-օլիգարխի անուն ազգանունը։ Շարունակելի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ