30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա… Էկեք էս մի փռշտոցով էլ հավաստենք մեր ազգի բարձր իմունիտե՜տը, դըմփ-դըմփ թու … . 7or.am

Վարչապետ Փաշինյանը, այսպես ասեմ՝ ինքնատիպ պատկերացում ունի սուր-վարակիչ հիվանդությունների, դրանց տարածման, տարածումը կանխելու միջոցների մասին: Չափազա՛նց ինքնատիպ: Այ, օրինակ, աշխարհով մեկ արդեն տարածվել է կորոնավիրուսը, է՛լ ավելի սաստիկ տարածվել է դրա տարածման խուճապը: Իսկ մեր երկրի մշտահեղափոխական վարչապետն ասում է՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, թու-թու-թու… Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ես չգիտեմ, թե կորոնավիրուսն ո՛ւմ շունն է: Բայց տեսնում եմ, որ այդ «շունը» որ […]

Պարզ ասել են՝ այդպիսի ապերախտությունը չի մարսվելու եւ Նիկոլի վերաբերյալ տհաճ կոմպրոմատներ կհրապարակվեն. Իրավունք

Ըստ վստահելի աղբյուրի` ՀԱԿ-ում խիստ վիրավորված են Նիկոլի այն հայտարարությունից, որ ՍԴ-ում եղած դատավորները Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կամակատար-կեղծարարներն են: ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լեւոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնելուց, ու թեեւ հայտարարվել է, որ մինչեւ հանրաքվե չեն արտահայտվելու, սակայն կուլիսներում այլ կրքեր են եռում: Թերթի աղբյուրի […]

Հայաստանյան իշխանությունները եւ նրանց դրսի «մեկենասները» լրջորեն են պատրաստվել Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար. Իրատես

Ասում են, թե հայաստանյան իշխանությունները եւ նրանց դրսի «մեկենասները». բավականին լրջորեն են պատրաստվել արցախյան ընտրություններում հայաստանյան «համահունչ» զարգացումներ ապահովելու, իրենց «իդեաներին» համապատասխան թեկնածու ունենալու, Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար։ Այդ ամենը կառուցվում էր Մասիս Մայիլյանի թեկնածության շուրջ: Սակայն Սամվել Բաբայանի միակցումը Մայիլյանի հետ փսորեց բաբելոնյան այդ աշտարակը: Ի դեպ, Արցախում այս օրերին հայաստանյան քննիչները` […]

Կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել նաեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրերում

Ըստ շրջանառվող լուրերի կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել նաեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության  ծրագրերում։ Տեղեկացանք, որ չեղարկվել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երիտասարդական կազմակերպության Երեւանի եւ մարզերի շուրջ 200 ներկայացուցիչների հետ, դադարեցվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի դասապրոցեսը, վերանայվել է մարզային այցերի ժամանակացույցը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները.«Հաշվի առնելով կորոնավիրուսի […]

Իր պատմության ընթացքում ըսենց անհեթեթ ղեկավար հայ ժողովուրդը չէր ունեցել

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ։ Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է՝ նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց շարունակում է պայքարել նակինների դեմ, երկրով մեկ նախկինների դեմ միտինգային գաստրոլներ է տալիս։ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ է անում, որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, […]

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել Ադրբեջանում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի կառավարությանն առընթեր շտաբին, մահացել է Ադրբեջանի իգական սեռի քաղաքացի, որն ավելի վաղ վերադարձել էր Իրանից և կարանտինի մեջ էր գտնվում: «Խոսքն Ադրբեջանի քաղաքացու մասին է, որը վերադարձել էր Իրանից և ուղարկվել կարանտինի: Նրա մոտ կորոնավիրւսի ախտանշաններ էին հայտնաբերվել: Նա կարանտինի մեջ […]

Միրզոյան Արոն ու Հեղափոխության Պահապանները

Միրզոյան Արոն ու Հեղափոխության Պահապանները… Առաջին նկարը արված է Արարատ Միրզոյանի նախընտրական շտաբում, այս ոստիկանի կողքի ակնոցներով տղամարդը շտաբի պետն է… Այս ոստիկանը փաստորեն բացի այն, որ ներգրավված է քաղաքական գործընթացներում, այլ շարունակելով աշխատել ոստիկանությունում մասնակցում է կիսախուժան խմբակի հետ, ինչով և ապացուցում, որ այս խմբակը կառավարվում է Միրզոյան Արոյի կողմից…Ոստիկանն էլ Արմեն Մելքումյանն է… […]

«Քիչ մեծ-մեծ փրթեք, լրջացեք ի վերջո, ու զբաղվեք ձեր պարտականություններով». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Բա որ ասում եմ իշխանությունը լրիվ զուլում ա… Փոխանակ հենց էսօր հանրահավաքները դադարացնեին, էս զուլումը կտրածները ժողովրդին տարան հանրահավաքների ու հիմա եկել Երևանում նիստ են անում, թե ոնց անեն պայքարեն կորոնավիրուսի դեմ Հ.Գ. Քիչ մեծ-մեծ փրթեք, լրջացեք ի վերջո, ու զբաղվեք ձեր պարտականություններով»:

«Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ խիստ մտահոգ են կորոնավիրուսի վարակի շուրջ ստեղծված էպիդեմիոլոգիական իրավիճակով: Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրականությունը, բայց բժշկական աշխարհը փոքր է և ներքին խոսակցությունները շատ ավելի բաց են: Կառավարությունը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել հիվանդների մասին տեղեկատվություն տրամադրելու վրա, քան վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի