24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարեգործություն թե՞ «Այո»-ի քարոզարշավ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակը նույն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջով ալկոգելի պատրաստման լուսանկարներ է տարածել, որտեղ սեփական աշխատանքի հետ միասին սահմանադրական փոփոխությունների շտաբի պաստառների միջոցով լայնորեն գովազդվում է նաև «Այո»-ն:

Փաստորեն՝ իշխանական կուսակցությունն անգամ համաճարակի դեմ պայքարի համընդհանուր մոբիլիզացիայի այս օրերին զերծ չի մնում էժանագին, ամոթալի քայլերից: ՔՊ-ի սույն գրասենյակը բարեգործական իր ակցիաներին ու համաճարակի դեմ պայքարի հուզական թեմաների արծարծմանը զուգահեռ՝ փորձում է «25-րդ կադրի էֆեկտով» ազդել ընտրողների վրա և հանրությանը «նախապատրաստել» հետհամաճարակային քարոզարշավին:

Որևէ մեկը դեմ չէ, ճիշտ հակառակը՝ գովելի է, որ կուսակցությունները կամ այլ կազմակերպություններ նախաձեռնեն բարեգործական ակցիաներ և պատշաճ կերպով ներկայանան իրենց անուններով: Բայց այդ ամենին զուգահեռ այս օրերին «ձեռքի հետ» լուծել նաև քաղաքական խնդիրներ՝ պարզապես ցինիզմ է, անբարոյականություն և որևէ կերպ չարդարացվող արարք:

ՔՊ-ի գրասենյակի այսպիսի քայլը հար և նման է այս օրերին Սահմանադրական դատարանի թեման շահարկող ԱԺ որոշ պատգամավորների՝ նույնքան անբարո վարքագծին:

Հ.Գ. Ցավալի է, որ այս օրերին այնքան անհրաժեշտ ազգային համերաշխության և համաճարակի դեմ պայքարում քաղաքական ուժերի կոնսենսուսի կարևորությունը կարծես չի գիտակցում հենց իշխող ուժը, ով նման քայլերով կրկին ներքաղաքական հարցեր է լուծում:

Yerkir.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ