23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր հարկայինից սկսած՝ դրել են, բոլորի կաշին քերթելով՝ բյուջեն լցնում են. Գագիկ Ծառուկյան

«Ինչ ասել եմ նախկինում, իմ ասածներին տեր եմ։ Այսօր ես անընդհատ լսում եմ, որ 1 միլիոն վարկառու պետք է գնա անհատական մոտեցմամբ վարկերի մուծման հարցը քննարկի, եղբայր, եթե օրը 50.000 մարդ գնա բանկ, արդեն երկու ամիս ժամանակ է անհրաժեշտ կամ այդ ինչպե՞ս պետք է լինի, բարի ժպիտո՞վ, ծանոթո՞վ, բարեկամո՞վ, սա չաշխատող է, աշխատողը պետք է լինի գլոբալ, ոլորտային որոշում, որ, եթե արտակարգ իրավիճակ է, և չեն աշխատում, ապա վարկերը պետք է սառեցվի երեք ամիս ժամկետով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ վարկերի մուծման հետ կապված խնդիրներին և տնտեսական իրավիճակին։

Ըստ նրա՝ այսօր տնտեսությունը կանգնած է անդունդի եզրին, և եթե խելացի քայլեր չկատարվեն, ապա ամեն ինչ թափվելու է անդունդը, և դժվար կլինի վերականգնելը։

 «Հիմա եթե, օրինակ, ունենք 70 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, յուրաքանչյուրում աշխատում է 30-50 հազար մարդ, և մարդը չի կարողանում ինքը ապրի  և աշխատողներին գումար պետք է տա, ինչպե՞ս է տալու, Ծառուկյանը օրինակ ծառայել է և ծառայում է, ասողին լսող է պետք։ Եթե Ծառուկյանի ասածները չկատարվեն, ապա դատարկ տաշտակի առաջ են կանգնելու»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև ընդգծեց, որ հայտարարում են, թե 50 մլն դրամ է տրամադրվելու 60 հազար ձեռնարկությունների, եթե բաժանում են, ապա ստացվում է՝ մեկ ձեռնարկությանը՝ 700 դոլար, եթե սա էլ բաժանում են աշխատողներին՝ 30-50 հոգու, ապա յուրաքանչյուրին  տրվելու է 5 հազար դրամ։

«Գործատուն աշխատողին այս իրավիճակում օդի՞ց է գումար տալու, այսօր հարկայինից սկսած՝ դրել են, բոլորի կաշին քերթելով՝ բյուջեն լցնում են, հիմա հունվար-փետրվար ամիսներին 25 մլրդ պակաս գումար է եկել, բյուջե չեն կարողանալու ավելացնել։ Այսօր չի կարելի թերագնահատել մեկը մյուսին, ազգովի ենք տուժում, պետք է միասնական լինենք։ Անկախ ամեն ինչից՝ Ծառուկյանը իր ժողովրդի և կոլեկտիվի կողքին կանգնած է, Ծառուկյանն իր եղածն էլ կդնի ժողովրդի հարցերը կլուծի, ես օգնել ու օգնելու եմ մարդկանց, բայց դրանով հարց չի լուծվի, պետք է լիարժեք քայլեր կատարվի»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ