01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նա ժողովրդի ընտրյալ չէ, մենեջեր է, որին սխալմամբ ընտրել են քաղաքապետ. Մարությանին դատի են տվել

Երևան քաղաքը հանձնեցինք կառավարման միջին կարգի դերասանի, որը խոսք տվեց շատ արագ զարգացնել քաղաքը։ Համոզմունք կար, որ կգա ժամանակ, որ իշխանության կայունացումից հետո կոռուպցիոն սխեմաներ են առաջ գալու, ինչը շատ երկար սպասեցնել չտվեց և արդեն իսկ առերեսվել ենք նման սխեմայի։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորվում […]

Մենք կարողացանք լիարժեքորեն ներկայացնել մեր դիրքորոշումը միջազգային հանրությանը և համապատասխան արձագանք ստացանք․ Նաղդալյան․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է մամուլի քարտուղարների հետ զրույցների շարքը։ Այս անգամ «Մեդիա պաշտպանը»  զրուցել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում արտգործնախարարության լրատվական բաժինն աշխատում է արտակարգ ռեժիմով, որը պայանավորված է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով, իսկ այս էսկալացիայի շրջանում աշխատանքը կրում է իրապես շուրջօրյա բնույթ, առավել մեծ ուշադրություն է դարձվում […]

Առաջին հայտով բուհ չընդունվելն անձնական կամ ազգային ողբերգություն մի սարքեք». Իշխանական պատգամավորը՝ բուհ չընդունված դիմորդներին

Խորհրդարանում ավարտվեց բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։  Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչները։ Լսելով բոլոր կողմերի բողոքներն ու դիտարկումները՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը դիմելով դիմորդներին և նրանց ծնողներին, ասաց. «Մենք գրությունով կդիմենք նախարարությանը, մենք անպայման լրացուցիչ հանդիպումնր կունենանք՝ Ֆեյսբուքի կամ կոնտակտների միջոցով։ Մեծագույն խնդրանք բոլոր ծնողներին,  […]

Գրական չափորոշիչները որպես սև ու սպիտակի արտահայտություն․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանը Հանրային քննարկում էր անում դպրոցական գրականության չափորոշիչների վերաբերյալ՝ գրողներ Արմեն Հայաստանցու, Գևորգ Տեր֊Գաբրիելյանի, Սուսաննա Հարությունյանի, և գրականագետ, Իմ քայլի պատգամավոր Թագուհի Ղազարյանի մասնակցությամբ։ Կուզեի անդրադառնալ երկու բանախոսներին. Գևորգ Տեր֊Գաբրիելյանը նախորդ ծրագիրը բնութագրում էր ազգայնական, ապա ազգայնականությունը ծաղրանկարի վերածելով (անվանում է էթնոպիա՝ էթնոս և […]

«Ազատություն»-ն իր ռեպորտաժի 20 տոկոսը նվիրել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների ցուցադրությանը․ Հովհաննիսյան

Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գաղտնիք չէ, որ «Ազատություն»-ն արդեն երկար ժամանակ է՝ զբաղված է ադրբեջանասիրության քարոզով, սակայն այժմ արդեն ակնհայտ և անամոթ կերպով է դրսևորվում այդ ԶԼՄ-ի թրքասիրությունը: Այսպես՝ հուլիսի 27-ին, Ազատությունը պատրաստել է օրվա լուրերի թողարկում, որի մոտ 28 րոպեն նվիրված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը (թողարկման հղումը կտեղադրեմ մեկնաբանությունում): Տվյալ թեմային […]

Հենց Նիկոլը զրկվում է իրեն հարմար հարցազրուցավարներից, խեղճանում է․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Լրագրող. այս օրերին Պուտինի, Թրամփի հետ հեռախոսով խոսե՞լ եք։ Նիկոլ. Չէ, բայց Հայաստանի ու Ռուսաստանի նախարարներն են իրար հետ շփվել, ԳՇ պետերը, համ էլ Միշուստինի հետ խոսեցի Մինսկում։ * * * Հարցազրույցից պարզվում է նաև, որ ՀԱՊԿ-ն էլ է ամեն ինչ չոտկի արել, համենայն դեպս Նիկոլը […]

Քայլածների իշխանության համար ամեն ինչ ընտրովի է. «Ընտրվածներն» օրենքից վե՞ր են

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ «քայլարած» իշխանության հհամար ամեն ինչ ընտրովի է՝ նաև արդարադատությունը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Քայլածների իշխանության համար ամեն ինչ ընտրովի է։ Եթե հիշում եք, սրանց՝ իշխանության գալուց հետո ամեն օր հաղորդագրություններ էին տարածվում, որ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում ինչ որ մի տեղ […]

Փաշինյանը երազում էր մեծ շինհրապարակ. քանդելը ստացվեց, շինարարությունը չկա․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Փաշինյանը երազում էր քանդված տնտեսություն և մեծ շինհրապարակ. քանդելը ստացվեց, բայց շինարարությունը չկա —————————— Երբ համաճարակը թակում էր Հայաստանի դուռը, մենք ահազանգում էինք, որ լուրջ խնդիրներ են սպասվում և պետք է պատրաստվել հակաճգնաժամային քաղաքականության։ Փոխարենը լրիվ այլ բան արվեց։ Կյանքը ցույց տվեց, որ կառավարությունը ոչ թե պատրաստվում է հակահամաճարակային […]

Պետք են գործիչներ, որ ունակ են Ռուսաստանի իշխանության հետ նորմալ հարաբերություններ ունենալ

Դժվար է միանշանակ ասել, թե հայ-ադրբեջանական սահման-առաջնագծի Տավուշի հատվածում հուլիսի կեսերին ծավալված գործողությունները որքանով էին «դրսից», օրինակ՝ Թուրքիայից հրահրված: Բայց ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում «խաղացողները», առավելապես նույն Թուրքիան և, անկասկած Ռուսաստանը ձգտում են այդ առիթն օգտագործել՝ նոր զորաշարժերի համար և ավելի հարմար դիրքեր ստանալու նպատակով: Ըստ որում, զորաշարժեր նաև ուղիղ իմաստով: Ռուսաստանի լայնածավալ կովկասյան […]

Դիտավորություն և հստակ իրականացվող քաղաքականություն․ «Փաստ»

«Ներկայիս իշխանությունները, անցած երկու տարվա ընթացքում, ի թիվս բազմաթիվ ու բազմաբնույթ այլ հարցերի, պարբերաբար հայտնվում են այնպիսի թեմաների շուրջ քննադատությունների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, ավանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական եկեղեցուն եւ այլն: Վերջին ամենաթարմ օրինակը դպրոցի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետ կապված մեծ աղմուկն է: Չնայած պատասխանատուները փորձում են իրենց քննադատողներին մեղադրել հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի