01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայ-ադրբեջանական սահմանի ընդհարումները շատ մտահոգիչ է համարել

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի` հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանային ընդհարումների վերաբերյալ հարցին, տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ է համարել բազմաթիվ առումներով։ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ են […]

Դատավորնե­րը ոչ միայն գաղտնալսվում են, այլև գաղտնատեսագրվում․ «Հրապարակ»

«Ազգային անվտանգության ծառա­յությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քա­ղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը: Այն պահից, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների դռները եւ դատավորներին անվանեց «պատե­րի տակ վնգստացող» ու նախկինների պատվերը կատարող, ԱԱԾ-ն մի ուրիշ եռանդով ձեռնամուխ եղավ դատական […]

Ամեն ինչ անելու են՝ ավելի երկար ժամանակով սահմանափակելու համար. «Փաստ»

«Թեկուզ տոկոսային առումով համեմատաբար փոքր թվերով, սակայն Հայաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է։ Քաղաքացիների առողջությանը և կյանքին վերաբերող հարցերում վիրուսի առաջ բերած սպառնալիքներով էր պայմանավորված, որ մարտ և ապրիլ ամիսներին խիստ կարանտինային ռեժիմ սահմանվեց, սահմանափակվեց մարդկանց տեղաշարժի իրավունքը։ Եթե կարանտինային իրավիճակը երկար պահպանվեր, ապա հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով կանխել վիրուսի արագ տարածումը, բայց ելնելով տնտեսական […]

Հայկ Սարգսյանը խաբել է իշխանական վերնախավին. «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» քննվում է իշխող վերնախավում, եւ չի բացառվում, որ նրան ստիպեն մանդատը վայր դնել։ Լողափային հայտնի փարթիի աղմուկից հետո, մեր տեղեկություններով, «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը զանգել է Սարգսյանին եւ հետաքրքրվել, թե ինչ առնչություն ունի միջոցառման եւ լողափի հետ։ Պատգամավորը «սուխոյ ատկազ» է եկել, ասել է, թե բացարձակ կապ չունի […]

Այսօրվա Կառավարությունը պետք է խոստովանի, որ հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ. Ռոբերտ Քոչարյան

Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել` Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլ արժանի հակահարված տալով` բարելավել են իրենց դիրքերը, սա է կատարվել: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի դիմած սադրանքին: Նա նշեց, […]

Քոչարյանին քննանդատողների խումբ է հավաքվում․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Այսօր հայտնի դարձավ, որ  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ  հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Լրագրողները ստացել են նախագահի մեկնաբանություններն օրվա ամենաարդիական թեմաների մասին։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան։ Politik.am-ի աղբյուրների տեղեկացմամբ իշխանությունները այսօր կոորդինացնում են խումբ, որի անդամները պետք է նախագահ Քոչարյանի հարցազրույցի հեռարձակվելուց հետո պատասխանեն նրան։ Այդ խմբում ներառված […]

Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակում մոսկվաբնակ գործարարին ծեծելու դեպքով քրգործ է հարուցվել

«ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպի փաստով քրգործ է հարուցվել, մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել շահադիտական դրդումներով քաղաքացուն ազատությունից ապօրինի […]

Հայկական կողմն ուշադիր հետևելու է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ: Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և […]

Ինչի՞ հիմնադիրն էր ԼՏՊ-ն․ Բագրատ Եսայանի գրառումը

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իշխանության տարբեր ներկայացուցիչների մակարդակով նորից փորձ է արվում շրջանառության մեջ դնել մինչև 1998-ը՝ Հայաստանի ժողովրդավարության կղզյակ լինելու ու պատերազմում «հաղթական հիմնադիր նախագահի», ու 98-ից հետո Հայաստանում իբր հաստատված «գողապետության մասին թեզը։ Ուհետաքրքին այն է, որ սա արդեն թութակի պես սկսել են կրկնել համեմատաբար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի