02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խ՞ի մեր տան դեմն ասֆալտ չեն անում. Սևանցի փոքրիկը վազելով նետվեց Փաշինյանի գիրկը

Սեւան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությունից հետո երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կենտրոնից, մուտքի մոտ փոքրիկ տղան վազելով նետվեց վարչապետի գիրկը։ Փոքրիկ վարչապետին դիմեց. «Ուզում եմ ձեզ հետ նկարվել։ Բա մեր թաղը ե՞րբ եք ասֆալտապատելու»։ Վարչապետն էլ դիմելով Սեւանի քաղաքապետին՝ ասաց. «Հարց ա տալիս՝ պատասխանի»։ Վարչապետը հարցրեց փոքրիկի մայրիկի նրանց տան […]

Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար. Սինանյան

Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Այդ մասին մամուլի ասուլիսում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր երազած […]

Էրդողան. Անկարան կարող է կասեցնել դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Թուրքիան քննարկում է Աբու Դաբիում իր դեսպանատունը փակելու, դեսպանին հետ կանչելու եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու հնարավորությունը` Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո, օգոստոսի 14-ին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Hurriet-ը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը նաեւ հայտնել էր, որ «տարածաշրջանի բնակիչների պատմությունն ու խիղճը չեն մոռանա եւ […]

Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում

Մենք ուզում ենք հասկանանք Կառավարության դիրքորոշումը, բայց  լռում են, Ղազախստանն ու Ռուսաստանը բոյկոտում են հայկական պետհամարանիշներով մեքենաները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ «Ես ուզում եմ, որ մեր վարչապետը այս ամբողջ  գործընթացին տիրապետելու համար հարց ուղղի Ռուսաստանին, թե մեր մեղավորությունը ո՞րն […]

Ասուլիսի սրահ առանց դիմակի մտնելու համար էկոնոմիկայի նախարարը տուգանվել է

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության […]

Ցավոք, Ադրբեջանը չի պատասխանել իմ առաջարկին. Փաշինյանի հարցազրույցը Hard Talk-ին

Խաղաղության չի կարելի հասնել Հայաստանի միակողմանի գործողություններով, քանի որ մենք կարող ենք իրական խաղաղության հասնել, եթե Ադրբեջանը մեր ջանքերին փոխադարձությամբ պատասխանի: Այս մասին BBC-ի Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ես խաղաղության նոր բանաձեւ եմ առաջարկել. ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի […]

Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ, հարգելի ընթերցող. Բելլա Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․ Այսօր վերընթերցեցի պատերազմից զգացածս, որ ժամանակին հանձնել էի օրագրիս: Տարիների հեռվից դրանք ավելի անկեղծ ու խոսուն են: Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ, հարգելի ընթերցող, քանի որ դա մեր ժողովրդի պատմության, մեր կյանքի մի կարևոր ժամանակաշրջան է բնորոշում: «… 1992թ. փետրվարի […]

ՀՀԿ Հանրային ընդունարանին դիմել կարող եք հետևյալ միջոցներով

այաստանի Հանրապետական կուսակցության հանրային ընդունարանը գործում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ ՀՀԿ Հանրային ընդունարանին դիմել կարող եք հետևյալ միջոցներով. Հեռախոսահամար՝(012)445445(1-11) Հասցե՝ ք. Երևան, Մելիք Ադամյան 2 Էլ.փոստ՝ [email protected] Ֆեյսբուքյան հաշիվ՝ https://www.facebook.com/hhkhanrayinyndunaran/ Պաշտոնական կայքէջ՝ http://hhk.am/hy/public/ Փոստ՝ ք. Երևան, Մելիք Ադամյան 2, 0010   Հայաստանի Հանրապետական կուսակցության Հանրային ընդունարան

Դեռ վաղ է գնահատականներ տալ»․ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել, որ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ չի ձախողել կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում։ Վարչապետը, մասնավորապես նշել է, որ դեռ վաղ է գնահատականներ տալ՝ չմեկնաբանելով այն փաստը, որ հարևան Վրաստանում վարակվածների թվի մի քանի անգամ նվազ ցուցանիշ է գրանցվել։ Հաղորդավարի հարցին, թե համավարակի տարածման թեժ ժամանակահատվածում վարչապետին նկատել են առանց դիմակի, այյն […]

Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն, BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նախկին իշխանությունների ղեկավարների, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման մասին։ Նա ընդգծել է, որ դրանով զբաղվում են դատավորները,  քննիչներն ու դատախազները։ Հոդվածում նշվում է, որ վերը նշվան այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի