05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չէր լինի ողբերգություն, եթե պատկան մարմինները ժամանակին զբաղվեին երեխաներով․ «Հրապարակ»

«Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի վեցամյա երեխայի մահը ցնցել է բոլորին։ Ընտանիքի պատմությունը հանրայնացվել էր «Կիսաբաց լուսամուտներ»-ի ապրիլի 13-ի եթերում։ Պարզ է դարձել, որ երեխաներն անպաշտպան են եղել, ու չէր լինի այս ողբերգությունը, եթե պատկան մարմինները ժամանակին զբաղվեին նրանցով։ Ավելին, հաղորդավարն անգամ եթերում խնդրել է Տավուշի մարզպետին՝ տիրություն անել ընտանիքին։ Ինչո՞ւ են անտարբեր գտնվել։

Մարզպետ Հայկ Չոբանյանը նախ հերքեց, թե որևէ մեկն իրեն այս ընտանիքի հարցով դիմել է, ապա նշեց, որ նրանք գտնվել են մարզի սոցիալական կենտրոնների հսկողության տակ։ «2015-ին երեխաները մի քանի ամսով գտնվել են ՍՈՍ մանկական գյուղում, բայց երեխաների՝ խնամքի կենտրոններում ապրելու իրավունքը տրվում է ծնողի համաձայնությամբ, իսկ երեխայի ծնողը նրանց նորից ետ է տարել տուն, բայց շարունակել են պատկան մարմիններն իրենց հսկողության տակ պահել։ Առայսօր որևէ հաստատության կողմից չի արձանագրվել, որ երեխաների կյանքին սպառնացող վտանգ կա»,- ասաց մարզպետը։

Բայց երեխաները բազմիցս ծեծի են ենթարկվել, սա չի՞ նշանակում, որ թերացել եք։ Մարզպետն ասաց՝ սպասենք քննության ավարտին, որից հետո պարզ կդառնա իրականությունը»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ