08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ. «Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք մեր պապերի կատարած զոհաբերությունը, հանուն խաղաղության և մարդկության ապագայի նրանց կրած զրկանքներն ու չարչարանքները: […]

« ․․․ նիկոլը փաստեց այն, որ թաքուն պայմանավորվածություն է եղել ալիևի հետ» /տեսանյութ/

Հանրային վիրտուալ տիրույթում ակտիվորեն քննարկվում է պաշտոնական Բաքվի կողմից քարոզչական դաշտ նետած տեղեկատվությունը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ղարաբաղյան կարգավորման հարցում զիջումների գնալու, փոխարենը խնդրելով հնարավորություն տալ ամրապնդվել ներքաղաքական կյանքում։  « ․․․ նիկոլը փաստեց այն, որ թաքուն պայմանավորվածություն է եղել ալիևի հետ… նիկոլը պե’տք է ՀԵՌԱՆԱ»,-մոտավորապես այս տրամաբանության մեջ է օգտատերերի […]

Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ի պատասխան Ալիևի և ադրբեջանական քարոզչության վերջին մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է.   «Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս […]

Ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ ԱԺ նախկին պատգամավորը՝ Փաշինյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասարակությունը` ակտիվ, գիտակից, մտածող, վերլուծող, հետևաբար նաև` ամենաշատը այս կամ այն որոշման հետ չհամաձայնվող, այս կամ այն քայլը քննադատող ու իր տարբերվող տեսակետները պահանջատիրոջ իրավունքով արտահայտող հատվածը: Անտեսել այս […]

Ամենասարսափելին հնարավոր ռազմական լայնածավալ բախման ժամանակ նման գերագույն հրամանատարի առկայությունն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մերժում ու անվանարկում է Ադրբեջանին ծնկի բերած Արցախի հերոսներին, բայց չի ցանկանում նեղացնել «կիրթ ու կառուցողական» Ալիեւին՝ չհրապարակելով «կոնֆիդենցիալ» ինֆորմացիա։ Մարդ չգիտի այս փաստին ի՞նչ գնահատական տա… Ընտրությունը մեծ չէ։ Կամ քաղաքական անմեղսունակություն կամ … Հ.Գ. Իսկ ամենասարսափելին՝ հնարավոր ռազմական […]

«Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները: Իսկ ի՞նչ ստացվեց. ստացվեց, որ գործ ունենք կոմպրոմատների պայքարի հետ, որի նպատակը՝ երկուսի համար էլ իշխանությունը պահելն է: […]

«Նիկո՛լ, ի՞նչ է՝ ռուսներին բա՞ն ես պատմում հակառուս Արմենի միջոցով, ինչի նրանք չգիտե՞ն՝ Արմենն ով է». Սամվել Նիկոյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ ռուսական վերլուծական կենտրոններից մեկը՝ «Ցաստը», հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վերաբերյալ  գնահատական։ Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ ռուսական կենտրոնն իր վերլուծականում համապարփակ ձևով գնահատում է Ռուսաստանի ՀԱՊԿ-ի շրջանակներում՝  ՀԱՊԿ-ի գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։  «Այնտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ՝ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»,- նշել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի