14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավստրիան միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմը դադարեցվի. Գուդրուն Կուգլեր

Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմն անմիջապես դադարեցվի:  Կուգլերն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Որոշ հուսահատ հայեր այսօր կապվել են ինձ հետ. Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական գյուղերի […]

Մենք պատրաստ ենք փոխզիջման, սակայն լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 լրատվականին։ ԱԳՆ-ն հրապարակել է այն հարց-պատասխան ձևաչափում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Ֆրանս 24. Պարոն Մնացականյան, շնորհակալ ենք այսօր «Ֆրանս 24»-ի հետ զրույցի համար: Ադրբեջանն ասում է, որ այս կիրակի նրանք պատասխանել են Հայաստանի կողմից սանձազերծված հրետակոծությանը: Ես կցանկանայի սկսել սրա վերաբերյալ Ձեր արձագանքով: […]

Ադրբեջանում մասնակի զորահավաք է հայտարարվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում մասնակի զորահավաք կազմակերպելու մասին: Այս մասին գրում է haqqin.az կայքը: Հրամանագրի համաձայն՝ Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությանը հրամայվել է հաստատված ծրագրերին համապատասխան ապահովել զինապարտների զորակոչն ու ռազմական-տրանսպորտային միջոցառումների իրականացումը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական […]

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է haqqin.az-ը։ Նշվում է, որ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում զինված հակամարտությամբ և կարևորել է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը: Ալիևն, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում տիրող լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար մեղադրել է […]

Հայկական կողմում որևէ ադրբեջանցի կենդանի զինվորական չկա գերության մեջ. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ադրբեջանական կողմից որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բայց քանի որ ադրբեջանական զինծառայողների բազում դիեր կան, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող», – ասաց Հովհաննիսյանը՝ պատասխանելով ադրբեջանցի գեներալի՝ գերեվարվելու վերաբերյալ հարցին։

Ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրեր, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը որոշ տեղերում հակագրոհ է իրականացրել։ Մեր զինված ուժերը համառ մարտեր են վարում։ Կեղծիք է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե հայկական կողմն ունի հարյուրավոր […]

Համոզված եմ, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ, Ադրբեջան տեղափոխված զինյալների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական  Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բնական է, որ նրանց են թեժ կետերում մարտի […]

Ալիևի օգնականը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին և անդրադարձել Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա մեկ անգամ ևս կրկնել է Ադրբեջանի պաշտոնական ապատեղեկատվությունը՝ Հայաստանին մեղադրելով նախահարձակ լինելու և խաղաղ բնակիչներին թիրախավորելու մեջ: Հաջիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ցույց տված աջակցության, հատկապես բազմաթիվ սատարող հայտարարությունների համար՝ […]

«Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն»

Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ համաշխարհային սպառնալիք դարձած Թուրքիան կմասնատվի։ Այսօր մեր գերագույն խնդիրն այդ գործընթացն արագացնելն է։ Սեյրան Օհանյան

Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի գործողություն է. սենատոր Մենենդես

Սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտել է ԼՂ-ի դեմ ուղղված Ադրբեջանի մարտական գործողությունները։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը»,- նշված է նրա թվիթերյան գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի