14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տխրահռչակ Հիքմեթ Հաջիեւը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը կոչել է «հայրենական». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Տխրահռչակ Հիքմեթ Հաջիեւը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը կոչել է «հայրենական»։   Ասա, այ Իլհամ օղլի, դուք հայրենի՞ք ունեք, որ մի հատ էլ «հայրենական» պատերազմ մղեք։ #Հաղթելու_ենք #Artsakhstrong»: 

ՄԻԵԴ-ը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը

Ստրասբուրգի դատարանը Հայաստանից հարցում է ստացել, պահանջով՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, դատարանը կքննարկի այն, РИА Новости-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից: «Դատարանը պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդություն է ստացել: Այն քննարկվում է», – ասել են դատարանից: Նախօրեին ՀՀ ներկայացուցչությունը դատարանում հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռմբակոծությունը քաղաքացիական […]

Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է եւ Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի […]

Պահանջ իշխանությանը հրապարակեք` քանի՞ դատախազ, քննիչ և ֆեյքեր սպասարկող է զորակոչվել բանակ

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պահանջ իշխանությանը հրապարակեք` քանի՞ դատախազ, քննիչ և ֆեյքեր սպասարկող է զորակոչվել բանակ»:  

Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկությունները, խնդրում եմ զսպել և չտարածել․ Բաթոյան

Հարգելի՛ հայրենակիցներ, Երեկ տարածել էի հայտարարություն այն մասին, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա: Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր […]

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները. հույն պատգամավոր

Հունաստանի Արտաքին գործերի նախկին նախարար, ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր Գեորգի Կատրուգալոսը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները: Կատրուգալոսն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, […]

Մոսկվան բոլոր ներքին ու արտաքին խաղացողներին Արցախի իրավիճակի հարցում առավելագույն զսպվածության կոչ է անում

Մոսկվան Արցախում տիրող իրավիճակի հետ կապված զսպվածության կոչ է անում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, այդ թվում հռետորաբանության առումով: Այժմ կարեւոր է լինել առավելագույնս զգոն, անհապաղ հասնել հրադադարի եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր՝ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է […]

Չինաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց խնդիրները կարգավորել երկխոսության ճանապարհով

Չինաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով՝ հանդարտության եւ զսպվածության կոչ անելով, փոխանցում է Reuters-ը։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի