19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սպասվող ամենավտանգավոր բաժանումները. Վահե Հովհաննիսյանի հոդվածը

34 տարի առաջ պետության վերածննդի հիմքում միացումն էր. Պարզ գաղափար էր, որը ենթադրում էր միասնական ջանք, նպատակներ, դժվարություններ, ապրումներ և այլն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօրվա Հայաստանի փլուզման հիմքում բաժանումն էր։ Դարձյալ՝  պարզ մի գաղափար, որը ենթադրում է հասարակության տրոհում՝ մինչև ընտանիք։ 15-20 […]

Դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի բացարձակ անթույլատրելի վարքագիծը. Թագուհի Թովմասյան

Օրերս Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը, պատճառաբանելով Գյանջայի վրա հրթիռային հարձակման ինչ-որ պատմություն, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը հրթիռային հարձակումների մասին է խոսում այն դեպքում, երբ Ադրբեջանը, խախտելով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի […]

Սթափվեք, առիթ եք տալու ողջ հայությունը գա այն եզրակացության, որ սպասարկում եք թուրք-ադբեջանական տանդեմի շահերը. Արմեն Ռուստամյանն՝ իշխանությանը

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե բացառիկ շանս է իշխանության հետ համատեղ հայտարարություն ընդունելու։ Նա ՔՊ-ին կոչ արեց գոնե համատեղ մեկ նախադասություն ընդունեն, մնացած տեքստը կարող են փոխել։ « «Շուշիի հռչակագիրը» իր […]

Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավոր կայցելի Երևան

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության անդամներ, պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը կմասնակցեն փետրվարի 22-ին Երևանում կայանալիք հանձնաժողովի նիստին, հայտնում է Ադրբեջանի խորհրդարանը։   Եվրանեսթը Արևելյան գործընկերության խորհրդարանական կազմակերպությունն է։

Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում. «Հենակետ»

Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. «Ընդհանուր բնույթի տեղեկություններ Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում հասարակական և քաղաքական տարբեր դեմքերի կողմից քննարկվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կալանավորման վերաբերյալ Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը։  Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության,  նա մեղադրվում է 2020 թվականին Գյանջայի խաղաղ […]

Ադրբեջանցիները Հայաստան գալու փոխարեն թող մեր գերիներին տան. գալիս են, որ ի՞նչ անեն. Արտակ Զաքարյան

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» շրջանակներում ադրբեջանցիներն առաջին անգամ Հայաստան են ժամանել դեռևս 2012-ին: Այդ ժամանակ «Եվրանեսթի» պատվիրակության ղեկավարն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն էր, որի գնահատմամբ՝ այն ժամանակ ու այժմ բոլորովին այլ Հայաստանում էինք ներկայացնում, և ըստ այդմ՝ մեր դիրքերն ու կարգավիճակն էլ այլ էր: Այն […]

Արարատ Միրզոյանը ԳԴՀ ԱԳ պետնախարարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին

Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական […]

ՀՀ ՊՆ-ն կոչ է անում Բաքվին ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ […]

Երես չունեն, երեսատեղ չունեն, դուխ չունեն՝ դեմքով դառնալու հասարակությանը. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Էս ինչ են սրանք՝ ներքին քաղաքականությունը՝ հետույքային, արտաքին քաղաքականությունը՝ հետույքային, հայտարարություններն ու հարցազրույցները՝ հետույքային, անգամ լուսանկարվելիս՝ հետույքային են նկարվում…Գուցե եւ հասկանալի է՝ երես չունեն, երեսատեղ չունեն, դուխ չունեն՝ դեմքով դառնալու հասարակությանը եւ նայելու էս արյունաքամ եւ հայրենազրկվող ժողովրդի աչքերին…Գուցե․․․․Դե, հասարակությունն էլ լուրջ խնդիրները «ռեզկի» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի