10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ

Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին փակ գաղտնի քվեարկությամբ երկրորդ փուլով ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ:

Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր. Խաչատուրյանի օգտին քվերարկել է 71 պատգամավոր, դեմ՝ 0:

Ազգային ժողովը հոտընկայս ծափահարություններով շնորհավորեց ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին:
 
Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել. նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, մինչդեռ, անհրաժեշտ էր 81 կողմ ձայն:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել:

Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ