05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞նց եք պատկերացնում քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը, որի կազմում որպես փորձագետ ընդգրկված է Արծրուն Հովհաննիսյանը. Արթուր Վանեցյան

Երբ ձևավորվում էր ութերորդ գումարման Ազգային ժողովը, ես հայտարարեցի, որ եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա նա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցին։

«Քննիչ հանձնաժողովն, առհասարակ, ընդդիմության գործիքն է, երբ ընդդիմությունը կարողանում է իրականացնել վերահսկողություն։

Երբ իշխանություն է ձևավորում քննիչ հանձնաժողով, կամ իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ, իսկ որպես փորձագետ է ընդգրկվում Արծրուն Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ընթացքում հանրության կեղծ տեղեկություններ է մատուցել, ո՞նց եք պատկերացնում այդ քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը և անաչառությունը», – ասաց Արթուր Վանեցյանը։

 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ