27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավոր Դանիբեկյանը գտնվում մի խումբ հակադիր հոգեբանական հոսանքների մշտական ճնշման տակ․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Կարծում ենք ժամանակն է Աննա Դանիբեկյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու. Իհարկե, տարօրինակ  է հնչում պաշտպանել ոչ թե դատվողներին, այլ՝ դատողին, բայց դա ունի  ռացիոնալ բացատրություն։ Այս մասին իր տարածած հայտարարության մեջ նշել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խնդիրը զուտ  իրավական հարթության մեջ չէ։ Դատավոր Դանիբեկյանը գտնվում մի խումբ հակադիր հոգեբանական հոսանքների մշտական ճնշման […]

Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը Խերսոնում գործում են ամենօրյա ռեժիմով:

Պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք՝ ստեղծելու արժանապատիվ ապագա. ՀՀ նախագահի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Խաչատուրյանը հայտարարեց, թե համոզված է՝ այս Ազգային ժողովը կկատարի իր պատմական միսիան ու բոլորին այս դժվար իրավիճակից հանելու գործում մեծ մասնակցություն կունենա: Նա շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին իրեն վստահելու համար «Իմ տարիքը, միգուցե, այնպիսին էր, […]

Իշխանական թիմին ասվել է, որ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց․ «Հրապարակ»

Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը եւ չանդրադառնալ երկու ժողովուրդների միջեւ առկա որեւէ կոնֆլիկտային թեմայի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հայոց ցեղասպանության թեմային, այլեւ ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին եւ այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։ Մեր […]

Գորիսի հանցավոր խումբն՝ ընդդեմ ընտրված իշխանությունների․ «Հրապարակ»

Գորիսում անպատժելի խումբ ձեւավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, եւ Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները: Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ չնայած Շալունցի ավտոմեքենայի վրա կան կրակոցի հետքեր, սակայն միջադեպի հերոսները մինչեւ երեկ ազատության մեջ էին, որեւէ […]

Վանաձորի ավագանու նիստերն արգելել են մինչև հուլիս․ «Հրապարակ»

Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հարցը, Մամիկոն Ասլանյանին իշխանությունները մի քանի ամիս է՝ պատանդ են պահում՝ շինծու քաղաքական հոդվածով: Իսկ ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստում է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի, եւ ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի: ԼՀԿ-ն, հիշեցնենք, դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն […]

Պայքար՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար․ «Հրապարակ»

Չնայած Մելիքսեթ Պողոսյանը դեռ շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ առավել, քան երբեւէ, ակտիվ շրջայցեր է կատարում մարզի սահմանային համայնքներ՝ թերեւս փորձելով կանխել իր պաշտոնանկության գործընթացը, սակայն մարզպետի պաշտոնի հավակնորդներից ոմանք իրենց արդեն մարզպետ են զգում, ակտիվ հանդիպումներ կազմակերպում մարզի ակտիվի հետ: Խոսքը հատկապես ՔՊ-ական պատգամավոր, Կապանի համայնքապետի թեկնածու, նկարիչ Դավիթ Դանիելյանի մասին է: […]

Ինչպե՞ս են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ-ն պարզաբանում է

Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։ Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից ՀՀ Կենտրոնական բանկը հավաքագրել է հնարավոր կարևոր հարցերը և փորձել պատասխանել դրանց։ 1. Ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա։  SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի